1917 թ.: 22-ամյա Կոնստանց Ռեյդը՝ հայտնի արվեստագետի դուստրը, ամուսնանում է սըր Քլիֆորդ Չաթերլիի հետ: Կես տարուց ամուսինը մեկնում է ռազմաճակատ, որտեղից վերադառնում է անդամալույծ: Մարմնի ստորին հատվածը կաթվածահար է: Ապրում է մռայլ կալվածքում, որը շրջապատված է անտառով: Մոտակայքում աշխատավորների ավան է: Քլիֆորդը դարձել է շատ ամաչկոտ: Եվ թեպետ ունի շատ առնական տեսք, առանց Կոնստանցի պրակտիկորեն անօգնական է: Սկսել է գրել պատմվածքներ: Կինը օգնում է նրան: Կոնստանցը ծանր է տանում կիսաայրու իր վիճակը: Նրա տեսքը վատանում է: Հայրը խորհուրդ է տալիս դստերը սիրեկան գտնել:
Ձմռանը կալվածք է գալիս գրող Միքաելիսը: Սա որոշ ժամանակով դառնում է Կոնստանցի սիրեկանը: Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչի կարիքն ունի Կոնստանցի հոգին: Միքաելիսը շատ էգոիստ է, և նրան պակասում է իսկական առնականությունը:
Կալվածքը հաճախ են այցելում գրողները, որոնք օգնում են Քլիֆորդին գովազդել իր փորձերը: Նա ունի որոշակի հաջողություն: Սակայն Կոնստանցը ճնշված է: Քլիֆորդն ասում է, որ դեմ չէ, եթե Կինը երեխա ունենա ուրիշից, պայմանով, որ իրենց մոտ ամեն բան կմնա նախկինի պես:
Զբոսանքներից մեկի ժամանակ Քլիֆորդը ծանոթացնում է Կոնստանցին իրենց նոր անտառապահի՝ Օլիվեր Մելլերսի հետ: Սա 37-ամյա ամուր կազմվածքով տղամարդ է: Եղել է ամուսնացած իրենից մեծ կնոջ հետ, որը դժբախտացրել է նրան: Պատերազմի ժամանակ, երբ Մելլերսը մեկնում է ճակատ, կինը թողնում է նրան:
Կոնստանցը սիրում է զբոսնել անտառում, այնպես որ հաճախ է հանդիպում Մելլերսին: Ռեյդերին հյուր է գալիս Կոնստանցի քույրը, որը համոզում է Քլիֆորդին աղախին վարձել, որպեսզի կինը ստիպված չլինի անվերջ զբաղվել նրանով: Հայտնվում է 60-ամյա միսիս Բոլթոնը, և Կոնստանցի ազատ ժամանակը մեծանում է:
Անտառում հանդիպում է թռչնաբներ պատրաստող Մելլերսին: Անտառապահը կրակ է անում, որպեսզի Կոնստանցը տաքանա: Կոնստանցին դուր է գալիս դիտել, թե ինչպես են ձվերից դուրս գալիս փոքրիկ փասիանները, և նա գալիս է այստեղ նաև հաջորդ օրերին: Սկսում է զգալ, որ ատում է Քլիֆորդին: Նրան ավելի ու ավելի ուժեղ է ձգում անտառը: Մի օր սիրելով փասիանի փոքրիկ ձագին՝ լուռ արտասվում է: Դա շարժում է Մելլերսի սիրտը: Կոնստանցը թուլանում է նրա հետ: Իրեն կին է զգում: Զգում է իրեն սիրված: Նրանց կապը տևում է մի քանի ամիս: Կոնստանցը ուզում է երեխա ունենալ Մելլերսից և ամուսնանալ նրա հետ: Մելլերսին հարկ է պաշտոնապես բաժանվել նախկին կնոջից: Նա զբաղվում է դրանով:
Քլիֆորդի և Կոնստանցի օտարացումն աճում է: Կոնստանցը որոշում է հեռանալ նրանից: Նախ մեկ ամսով հեռանում է քրոջ և հոր հետ Վենետիկ: Իմանում է, որ հղի է և անհամբեր սպասում է երեխայի ծնվելուն: Լուրեր են հասնում, որ Մելլերսի կինը մտադիր չէ բաժանվել ամուսնուց: Ասեկոսեներ են տարածվում Մելլերսի մասին: Քլիֆորդը ազատում է անտառապահին աշխատանքից: Կոնստանցը, վերադառնալով Վենետիկից, որոշում է ապրել Մելլերսի հետ և հեռանալ ամուսնուց: Քլիֆորդի համար այդ լուրը ջախջախիչ է: Նրան հոգեբանորեն օգնում է միսիս Բոլթոնը:
Սիրահարներին միանալու համար հարկ է սպասել ամուսնալուծությանը և կես տարի ապրել առանձին: Կոնստանցը մեկնում է հոր մոտ Շոտլանդիա: Կոնստանցը և Օլիվերը ապրում են բացառապես միավորվելու հույսով:
Տես նաև Վլադիմիր Նաբոկով Լոլիտա, Պրոսպեր Մերիմե Կարմեն, Գուստավ Ֆլոբեր Տիկին Բովարի
Դեյվիդ Լոուրենս | Լեդի Չաթերլիի սիրեկանը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 13, 2015 Rating: