Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մաք-Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր Մաք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։
Տես նաև Մարդկային կատակերգություն, Վեսլի Ջեքսոնի արկածները, Իմ անունը Արամ է, Թե ինչպես բիթլիսցի տղան, Ծիծաղ, Կույրի պատմությունը
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Վիլյամ Սարոյան | Իմ սիրտը լեռներում է | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2016 Rating: