Նիք Քարաուեյը Միջին Արևմուտքի ապահով ընտանիքի զավակ է: 1915 թ. ավարտել է Յեյլի համալսարանը, այնուհետև պատերազմի մասնակցել Եվրոպայում: Պատերազմից վերադառնալով հարազատ քաղաք՝ չի գտնում իր տեղը և մեկնում է Նյու Յորք՝ ուսումնասիրելու գրավային գործը: Ամսական 80 դոլլար արժողությամբ տուն է վարձում Լոնգ-Այլենդի մոտ: Ավելի հարգի թաղամասում՝ Իսթ-Էգում ապրում է նրա քույրը՝ Դեզին, որն ամուսնացած է Թոմ Բյուկենենի հետ: Թոմը շատ հարուստ է: Սովորել է Յեյլում Նիքի հետ: Թոմը սկսում է դավաճանել կնոջն արդեն մեղրամսին, իսկ հիմա թաքցնում է Նիքից իր կապը Միրթլ Ուիլսոնի՝ ավտովերանորոգման արհեստանոցի և լցակայանի տիրոջ կնոջ հետ: Դեզին գիտի ամուսնու դավաճանությունների մասին և դա տանջում է նրան: Այցելելով նրանց առաջին անգամ՝ Նիքը ստանում է այն տպավորությունը, որ Դեզիին հարկավոր է փախչել այստեղից:
Ամռան երեկոներին Նիքի հարևանի վիլլայից լսվում է երաժշտություն, իսկ հանգստյան օրերին նրա մեքենան դառնում է ավտոբուս, որը բազում մարդիկ է բերում վիլլա: Երկուշաբթի օրերին վիլլայի 8 աշխատողներ վերացնում են բուռն խնջույքների հետքերը:
Շուտով Նիքը հրավեր է ստանում այցելելու միսթր Գեթսբիի ամառանոցը: Հյուրերը լավ չեն ճանաչում տանտիրոջը, սակայն բոլորն էլ գիտեն նրան դեմքով: Նրա խորհրդավոր ռոմանտիկական կերպարը ծնում է ասեկոսեներ. մարդ է սպանել, հաշվապահ է, Հինդենբուրգի կամ սատանայի ազգականն է, պատերազմի ժամանակ եղել է գերմանացի լրտես: Ասում են նաև, որ նա սովորել է Օքսֆորդում: Իր հյուրերի մեջ նա առանձնանում է զսպվածությամբ, լրջությամբ և սթափությամբ:
Նիքը բարեկամանում է Գեթսբիի հետ և մի քանի շաբաթ անց Գեթսբին խնդրում է նրան Դեզիի ընկերուհու՝ նրանց ընդհանուր ծանոթի՝ միսիս Ջորդանի միջոցով հրավիրել Դեզիին ամառանոց: Պարզվում է, Գեթսբին և Դեզին տարիներ առաջ, երբ Գեթսբին դեռ լեյտենանտ էր, սիրել են իրար: Ստիպված են եղել բաժանվել, որովհետև Գեթսբիին ուղարկել են Եվրոպա պատերազմի: Պարզվում է նաև, որ Թոմ Բյուկենենի հետ ամուսնության օրը Դեզին աղբարկղն է նետել Թոմի նվիրած թանկարժեք զարդերը և հարբել է ուշակորույս լինելու աստիճան՝ ձեռքի մեջ սեղմելով մի նամակ: Հավանաբար Գեթսբիից:
Հանդիպումը տեղի է ունենում: Դեզին տեսնում է Գեթսբիի մեծ տունը: Գեթսբին ծանոթանում է նաև Թոմի հետ: Թոմը շարժում է նրա հակակրանքը: Թոմը սկսում է հետքրքրվել Գեթսբիի ամենայն հավանականությամբ կասկածելի եկամուտներով:
Մի օր Թոմի մոտ լանչից հետո Գեթսբին, Դեզին, Ջորդանը և Նիքը մեկնում են Նյու-Յորք զվարճանալու: Բոլորին հայտնի է, որ Թոմը և Գեթսբին որոշիչ կռիվ են սկսել Դեզիի համար: Ընդ որում Նիքը, Թոմը և Ջորդանը մի մեքենայի մեջ են, իսկ Գեթսբին և Դեզին՝ մյուս: Ճանապարհին Թոմը այցելում է Ուիլսոնին, որը գիտի կնոջ դավաճանության մասին, սակայն չգիտի, որ իր կնոջ սիրեկանը Թոմն է: Ասում է, որ մտադիր է վերցնել կնոջը և մեկնել այստեղից: Հասկանալով, որ կարող է կորցնել և´ սիրուհուն, և´ կնոջը՝ Թոմը գազազում է: Նյու-Յորքում տեղի է ունենում բացատրությունը: Գեթսբին ասում է Թոմին, որ Դեզին նրան չի սիրում: Թոմը հայտարարում է Գեթսբիի եկամուտների աղբյուրը՝ մաքսանենգություն: Դեզին ցնցված է և հակված է մնալ Թոմի հետ: Հասկանալով, որ հաղթել է, Թոմը վերադարձի ժամանակ ասում է կնոջը, որ սա նստի Գեթսբիի մեքենան: Մոտենալով լցակայանին՝ տեսնում են մարդկանց ամբոխ և միսիս Միրթլի դիակը: Տեսնելով Թոմին Ջորդանի հետ, որին Դեզիի տեղ է ընդունել՝ խեղճ կինը նետում է իրեն ավտոճանապարհին՝ ուղիղ Դեզիի վարած մեքենայի ակերի տակ:
Դժվար օրերին Նիքը չի ցանկանում մենակ թողնել Գեթսբիին: Սա պատմում է իր կյանքի պատմությունը:
Ջեյմս Գեթսը (դա է իսկական անունը) վերանվանվել է Գեթսբի 17 տարեկանում: Ծնողները ագարակատերեր էին, և նա իր երազանքներում երբեք չէր ընդունում նրանց որպես իր ծնողներ: Հորինում է իր կերպարը, որին հետագայում հավատարիմ է մնում: Վաղ է ճանաչում կանանց և սովորում է արհամարհել նրանց: Նրա օրինակն է Դեն Քոդին՝ միլիոնատերը, որը հարստացել է Նևադայի արծաթի հանքերում և նավթի վաճառքի միջոցով: Մահից հետո, Քոդին, որի հետ Գեթսբին ճամփորդում է նավակով, իրեն է թողնում քսանհինգ հազար դոլլար: Սակայն նոտարական ինչ-ինչ մեքենայությունների արդյունքում Գեթսբին այդ գումարը չի ստանում: Ծանոթանում է Դեզիի հետ: Դեզին աղջիկ է բարձր հասարակությունից, իսկ ինքը՝ աղքատ զինվորական: Երբ նրանք բաժանվում են, Գեթսբին մնում է ասես ձեռնունայն:
Պատերազմի ժամանակ զինվորական կարիերան հաջողվում է: Շուտով դառնում է մայոր: Պատերազմից հետո իրավունք է ստանում ուսում ստանալ Օքսֆորդում: Իսկ Դեզիի նամակների մեջ կա թախիծ, անհամբերություն: Նա ուզում է կարգավորել կյանքը հիմա. ունենալ տուն, դրամ, սեր… Հայտնվում է Թոմը:
Հեռանալով Գեթսբիից՝ Նիքը բղավում է. «Նրանք ոչնչություններ են: Դուք, միայն դուք արժեք ավելին, քան նրանք միասին»:
Արդարադատության հույս կորցրած Ուիլսոնը գալիս է Թոմի մոտ, իմանում է նրանից, թե ում է պատկանում մեքենան և սպանում է նախ Գեթսբիին, հետո՝ իրեն:
Թաղմանը ներկա է երեք մարդ՝ Նիքը, Գեթսբիի հայրը և ամառանոցի բազմաթիվ հյուրերից միայն մեկը: Թոմը և Դեզին հեռանում են անհայտ հասցեով:
Տես նաև Գիշերն անույշ է
Ֆիցջերալդ | Մեծն Գեթսբին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 10, 2015 Rating: