Հրանտ Մաթևոսյան | Մենք ենք, մեր սարերը | համառոտ



Անտառամեջը այն գյուղերից է, որ հազար թելով կապված է աշխարհին. հեռախոսով, հոսքագծով, փոստով, բրդի, մսի, յուղի մթերմամբ, կոոպերացիայի խանութովուսուցման ծրագրերով… Գյուղը բանակին գեներալներ է տվել: Պատահում է, տասը տարին մեկ ամառվա մի ամիսը գալիս են գյուղ Գյուղի վանքը 1500 տարեկան է, վանքահիմքի հեթանոսական կրակարանը՝ 8500 տարեկան: Վանքն է գյուղում բույն դրել, թե գյուղն է փաթաթվել վանքի շուրջը՝ չգիտեն, գյուղի տարիքը չգիտեն: Քաղաքից եկածները վանքը հարստություն են համարում
Գյուղը իհարկե զարգացել է: Հեռախոսը սկզբում օտար էր, հետո մտավ կենցաղ, դարձավ մահակի, պանրի, սայլի պես մի բան: Հետո՝ էլեկտրականությունը, ռադիոն և այլք: Ձորում, գետի ափերով վար՝ մինչև ներքևի գյուղի այգիները և ափերով վեր՝ մինչև ուր հասնում է քաղցրացնող շոգը, նեղ շերտով գնում է Անտառամեջի այգին: Այդտեղ, զովի և շոգի սահմանագլխին, գետը ծունկ է տալիս: Այդ ծունկը սեղանի պես հարթ ու բարձր մի տափարակ է, անունը Աթոռիկ, սևահողի վրա կուշտ ու փարթամ ծփացող կանաչով, որի մեջ շախմատաձև շարված են մեղվանոցի կապույտ փեթակները՝ թվակալած 1-ից մինչև 530: Ծփում է մեղրի տաք բույրը: Շրջանի խորհրդակցություններում ուրիշ գյուղերի ղեկավարները փնթփնթում են, բայց աստված բոլորին է տվել, մարդիկ իրենք պիտի հակված լինեն Երկիր մոլորակի իրենց տեղամասը պարտեզ դարձնելու: Հովհաննեսի որդի Եսայու որդուն՝ Հայկազին, տանում են: Հետո սկսվում է պատերազմը: Լեյտենանտ Հայկազը անհայտությունից, դաշտային փոստի միջով, Բեռլինով, 8 տարի հետո գալիս կանգնում է գյուղի տակ: Երբ եկել էին Մուշեղը, Երվանդը, Հակոբը կամ Ասատուրը, գյուղը հենց հաջորդ պահին հիշել է նրանց ծաղրանունները, ողողել նրանց չպպան պաչերով, աղմուկով, բայց Հայկազին տեսնելիս մոռացել ամեն բան: Հայկազը բոլոր երեխաներին ճանաչում է նրանց արտաքինից, գիտի ով ում տղան ու աղջիկն է: Գնում է ֆերմա: Հետո էլի են տանում: Այս անգամ տեղը գիտեն: Ամուսնանում է: Յոթ տարի հետո գալիս: Ասող-խոսող տղա է, դրա համար են աքսորում: Թիֆլիսաբնակ հին անտառամեջցի Ավետիք Մինասյանի հայր Օհանեսը ոչխարածն է հողատեր ու գործարանատեր Արտաշես Ադիլխանյանի: Գոմի կտուրը փլվում է, իջնում 840 ոչխարի վրա: Ոչխարապահ շունը կարճ ժամանակ անց մեռնում է գլուխը թաթերին իր կորսված հոտի մոտ: Օհանես պապին Արտաշեսը հետը տանում է քաղաք, իր գործարանում նրա համար աշխատանք կա: Ավետիք Մինասյանի կրտսեր որդի Ալեքսանդրը կատաղած օդաչու էր: Գերմանական հրամանատարությունը շքանշան էր տալիս նրանց, ովքեր Ալեքսանդրի հետ եղել էին միևնույն երկնքում և վերադարձել էին: Բայց հարյուրերոդ մարտում նրա ինքնաթիռը դուրս չի գալիս «մահվան օղակից»: Միոտանի Ալեքսանդրը ի վերջո նստում է փոստի դռանը: Հարբում է: Գյուղը պատերազմին շատ մարդ է տվել, իսկ պատերազմը գյուղին՝ ոչինչ: Ավագ Հովհաննիսյանը խնամում է 705 գլուխ ոչխար, և միայն ինքը՝ Ավագ հորեղբայրը, չգիտի, թե քանի ոչխար է պահում ինքը: Սարերում չեն հաշվում: Արևն է ղեկավարում նրանց աշխատանքը, հյուսիսից բարձրացող ամպերը, դեմքին քսվող քամու սառնության չափը: Գյուղը շռայլ է աշխատելիս, անփույթ՝ ծախսելիս: Անտառամեջը կարծում է, թե Գետամեջից չպետք է աղջիկ բերել, նրանք տան կին լինել չեն կարող: Գյուղը դատարանի հետ էլ գործ է ունեցել: Կա հովիվների հանրապետություն: Այն գլխավորում է վարիչ Զավեն Քոչարյանը: Նրան ենթարկվում է 19 մարդ: Նրանց մեջ է Անտոնյան Իշխանը, որը ծիծաղում է աշխարհի վրա, իսկ աշխարհը՝ նրա, Ավագ հորեղբայրը, վաթսուն տարեկան, անդարդ-անբան: Նա վշտանալ չի կարողանում: Չորրորդը Պավլեն է, որի մասին պատմում են, թե տասը կիլո խաղող է կերել: Նրան եթե չարթնացնեն՝ չի արթնանա, եթե չասեն քնիր՝ չի քնի: Զոհված եղբայրների կանանց ամուսնացրել է, մորը կարգին գերեզմանոց տարել, հետո էլ ինքն է ամուսնացել Լուսիկի հետ: Իհարկե, կան նաև հինգերորդը, վեցերորդըքսաներորդը, քսանմեկերորդըմիսը դրել ու կերել են: Բայց դե չորս ոչխարի համար հո՞ բոլորին չեն պատժելու: Եվ այսպես հարևան գյուղից Ռևազ Մովսիսյանի ոչխարն է անհետանում ու հայտնվում Իշխանի մոտ: Սկզբում որոշում են պահել, մինչև տերը գա: Չորս ոչխար է, երկուսը՝ սպիտակ, երկուսը՝ սև: Բայց գիշերվա մեջ չեն դիմանում, ու Իշխանը մորթում է: Ուտում են Զավենը, Ավագը ու Պավլեն: Ուտում են ու նոր մտածում, որ արածները գողություն է: «-Յագո~ն, Յագո~ն, ախ, Յագո~ն,- շարունակեց ծամել Զավենը, երբ հովվի ձայնը մոտիկ, մթան մեջ, սաստեց հաչող շանը»: Գալիս է հեռախոսի Սաքոն հովիվների հետ: Բոլոր չորս ոչխարը մորթվում է, ուտում են: Գալիս է նաև գետամեջցի Ռևազը իր ոչխարի հետքով: Նրան էլ են հյուրասիրուն: Գնալիս նոր է գլխի ընկնում, որ իր կորած ոչխարն էր: Բայց նա չի բողոքում: Փող են տալիս, ու սա գնում է: Բայց գործը սրանով չի վերջանում և բոլորովին այլ ընթացք է ստանում: Լուրը Իշխանի հիմար կնոջ պատճառով հասնում է միլիցիոներ Արշոյին, սա զանգահարում է շրջկենտրոն: Միլիցիան գալիս է Գետամեջ, գտնում Ռևազին, բայց սա ասում է, թե ինքը լավ չի հիշում՝ ունեցել են ոչխար, մինչդեռ կինը ամեն բան պատմում է: Սերժանտ Սարգսյանն ու հետախուզական բաժնի քննիչ Հակոբյանը գնում են Անտառամեջի սարեր: Այստեղ Իշխանը փորձում է շուռ տալ եզին: Օգնում են նրան: Հետո, սակայն, հարցաքննում են չորսին էլ: Բայց հովիվները շատ գործ ունեն: Մի կողմից Սաքոն շների լափն է սարքում, Զավենը աղի պարկն է շալակում: Հաջորդ հարցաքննության ընթացքում լեյտենանտը Իշխանից փորձում է իմանալ մասնակիցների անունները: Բոլորը գնում են լեյտենանտի մոտ, խոստովանում են, որ կերել են ոչխարը. բոլորն են կերել: Ռևազն էլ է կերել ու չի բողոքում: Բայց օրենքը օրենք է: Հանցանքի դիմաց պատիժ կա: Նախագահը փորձում է լուծել հարցը: Չէ՞ որ, եթե Ռևազը պարտքուպահանջ չունի, հարցը լուծվում է: Զավենը հիշում է իր կնոջ հեռավոր ազգական Երվանդ Ծառուկյանին՝ շրջանային բանկի աշխատակցին: Նրանից փող էր ստանալու բանկից գյուղի կարիքների համար: Մինչև տվել էր փողը, հոգին հանել էր՝ բացատրելով, թե ինչպես պետք է փաստաթուղթ կազմել: Հետո էլ հյուր էր գնացել ու զարմացել այդ մարդու ժլատության վրա, ու նրա սիրտը կարոտի պես ծակել էր սերը դեպի իր լեռները:
Զավենին արթնացնում են, հայտնում, թե քննիչը ծեծել է Պավլեին: Հաշվի չառնելով, թե խուզի ժամանակն է, տղաներին վերցնում են կալանքի: Տնտեսության նախագահը գնում է մայրաքաղաք գեներալի մոտ, որ սա զանգ տա՝ տղաներին ազատեն: Գեներալը երկար-բարակ հիշում է գյուղը, տարբեր դեպքեր, անգամ, որ իրենք էլ մի անգամ անտառում խոճկոր են մորթել, այն էլ փաստորեն Ավագինն է եղել, կնոջն է պատմում, բայց այդպես էլ չի զանգում, թեև մի հեռախոսով տղաներին ազատած կլիներ:
Դահլիճում ամբողջ գյուղից չկա մեկը, որ խելքը գլխին բան ասի: Դատավորը հարցնում է, մեղադրյալներն ասում են՝ «մեզ ինչո՞ւ ես հարցնում, մենք հո մեղադրյա՞լ չենք», և դահլիճը հռհռում է: Դատախազն այնպես է ծաղրում, դահլիճն այնպես է ծիծաղում, որ մարդ ամաչում է անտառամեջցի լինելուց: Մեջների խելոքը Զավենն է: Սա էլ չի խոսում, միայն՝ հաշվապահ եք, հաշվապահու ոչ ոք այդպես էլ չի հասկանում նրան: Բանտարկություն, ասենք թե, չի լինում: Բայց Պավլեն դեպի վատն է փոխվում: Ասես թաքուն հիվանդություն ունի, դարձել է փիլիսոփայի պես մռայլ: Մի օր էլ հաշիվները փակում է ոչխարների հետ ու գնում քաղաք: Ասում են այդ դեպքից հետո, Անտառամեջում ոչ  մի գողություն չի հայտնաբերվել, գուցե եղել է, բայց չի հայտնաբերվել: Բայց մեղրն է մի քամելով վերջանում: Ամեն բան տեղն է, հիվանդություն չկա, բայց մեղվանոցից մնացել է մի քանի ընտանիք: Զավենի կինը ևս նրան համոզում է գնալ քաղաք: Իշխանի աչքն էլ քաղաքին է, կարծես թե քաղաքն առանց նրա դժվար է ապրում: «Գնա´, Իշխան, քաղաքի հրապարակում կանգնիր ու շվշվացրու: Գիշերներն արթնացիր ու պատուհանից հովվականչ սուլելով ուղեկցիր սպանդանոց քշվող հոտը»:
      
Հրանտ Մաթևոսյան | Մենք ենք, մեր սարերը | համառոտ Հրանտ Մաթևոսյան | Մենք ենք, մեր սարերը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 30, 2015 Rating: 5
Технологии Blogger.