Շտեֆան Գեորգե | ԲԱՌԸ



Անուրջը կամ հրաշքը հեռուների
Բերում եմ իմ եզերքը հայրենի

Սպասում եմ, որ Նորնը խավարի
Գտնի գանձիս անունը տենչալի

Կուզեի որսալ այն պինդ ու ամուր,
Սակայն փթթում է այն այլուր…

Ես մի անգամ թափառումից դառնում էի տուն
Եվ գանձ ունեի ձեռքիս հարուստ ու նուրբ

Նորնը երկար փնտրեց ու ինձ ասաց.
«Խոր հատակին ոչինչ չկա քնած»

Ասելուն պես ես գանձը իմ կորցրի
Եվ իմ երկիր երբեք չբերեցի…

Ու դառնացած ճանաչեցի արգելքը ես.
Այնտեղ, ուր բառ չկա, դժվար թե իր գտնես:

Թարգմանությունը՝ Ս. Ստեփանյան


Տես նաև Պաուլ Ցելան «Մահվան ֆուգա» 
Շտեֆան Գեորգե | ԲԱՌԸ Շտեֆան Գեորգե | ԲԱՌԸ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 09, 2016 Rating: 5
Технологии Blogger.