Պարույր Սևակ | Անվնաս Խորհուրդ


Այնտեղ, որտեղ ինձ դուք չեք համըզգա,
Այնտեղ, որտեղ ինձ չեք համաձայնի,
Չշտապեք, խնդրեմ, իսկույն համարել
Ուղեղի քաղհան
Կամ սրտի բորբոս:


Մտածեք նաև ձեր որդո՜ւ մասին.
Խոսում եմ նաև նրա՛ անունից:
Դուք գնալու եք,
Իսկ նա գալո՜ւ է:

18.XI.1959թ.         
Չանախչի

Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անվնաս Խորհուրդ Պարույր Սևակ | Անվնաս Խորհուրդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.