Օսկար Ուայլդ | Երևելի հրթիռը



Թագավորի որդին որոշել էր ամուսնանալ և այդ առիթով ամենուր խնդություն էր տիրում: Մի ամբողջ տարի արքայազնը սպասել էր իր հարսնացուին: Նա ժամանել էր վերջապես: Սա ռուս արքայադուստր էր և ամբողջ ճանապարհը Ֆինլանդիայից սկսած անցել էր հյուսիսային 6 եղջերուներին լծած սահնակով: Այդ սահնակը կարծես հսկայական կարապ լիներ, որի թևերի արանքում նստել էր ինքը: Ինքը ճերմակ էր, ինչպես ձյունե պալատը, որում ապրել էր մշտապես: Հարսնացուին դիմավորելու համար դղյակի առաջ սպասում էր արքայազնը: Արքայադստերը տեսնելուն պես նա ծնկի իջավ և համբուրեց ձեռքը:

- Ձեր նկարն անչափ գեղեցիկ էր,- շշնջաց նա, բայց դուք ավելի գեղեցիկ եք:
- Առաջ նա նման էր սպիտակ վարդի,- ասաց մանկլավիկը, իսկ հիմա կարծես ալ վարդ լինի:
Եվ ողջ արքունիկը համակվեց հրճվանքով: Երեք օր բոլորը կրկնում էին.
- Ճերմակ վարդ, ալ վարդ, ճերմակ վարդ, ալ վարդ…
Թագավորը հրամայեց, որ մանկլավիկի աշխատավարձը կրկնապատկեն: Բայց մանկլավիկը ոչինչ չէր ստանում և ոչինչ չշահեց: 3 օր անց եղավ հարսանիք: Դա մի շքեղ հանդես էր, խրախճանքը տևեց 5 ժամ: Արքայազնը և արքայադուստրը նստած էին մեծ սրահում ու խմում էին չնաշխարհիկ բյուրեղյա գավաթից: Միայն ճշմարիտ սիրահարները կարող էին խմել դրանից, որովհետև, երբ գավաթին կեղծ շուրթեր էին դիպչում, գավաթն իսկույն դառնում էր մուգ և անթափանց:
Թագավորը հրամայել էր արքունի հրագետին, որ անձամբ ղեկավարի հրավառությունը: Հրթիռները, որ շարվեցին արքունի այգում սկսեցին զրուցել.
- Աշխարհն իրոք հրաշալի է,- ասաց զավեշտահրթիռը: - Ապա մի նայեք այս դեղին կակաչներին: Ճամփորդելն ընդլայնում է մարդուս հորիզոնը:
- Աշխարհը թագավորի այգով չի վերջանում,- ասաց մեծ հռոմեական մոմը:
- Այն վայրը, որ մարդ սիրում է, աշխարհն է որ կա,- բացականչեց հրանիվը: - Նա հպարտանում էր իր սիրուց կոտրված սրտով: - Բանաստեղծներն այնքան գրեցին սիրո մասին, որ սպանեցին այն և նրանց ոչ ոք այլևս չի հավատում:
- Անհեթեթ միտք,- գոչեց հռոմեական հռթիռը: - Երազները երբեք չեն ծերանում, երբեք չեն մեռնում: Նորապսակները շատ են սիրում միմյանց:
Երբ լռություն տիրեց մի գոռոզ հրթիռ ասաց.
- Որքան բերել է նորապսակների բախտը, որ նրանց հարսանիքին պիտի արձակեն ինձ:
Զավեշտահրթիռը առակեց.
- Ինչ թվում էր, թե պատիվը մեզ են անում:
- Ձեր դեպքն այլ է, պատասխանեց գոռոզ հրթիռը: - Ես առանձնահատուկ երևույթ եմ: Ես երևելի հրթիռ եմ, երևելի ծնողների զավակ:  Արար աշխարհում չկա մեկը, ով ինձնից ավելի զգայուն լինի:
- Զգայուն անձը,- ասաց հռոմեական մոմը շշուկով,- այն անձն է, ով կանգնում է ուրիշների ոտքերի վրա, որովհետև վախենում է կոշտուկներից:
- Եթե ինձ երեկոյան մի բան պատահի, ի՜նչ դժբախտություն կլինի բոլորի համար,- ասաց գոռոզ հրթիռը: - Նորապսակները կդժբախտանան և նրանց ամուսնական կյանքը անվերադարձ կթունավորվի, իսկ թագավորը, վստահ եմ, չի դիմանա այդ հարվածին: Ես ունեմ արտասովոր երևակայություն և պատկերացնում եմ առարկաները բոլորովին այլ կերպ: Իսկ դուք այնպես եք ծիծաղում, ասես նորապսակներն ամուսնանալու մտադրություն անգամ չեն ունեցել:
- Իսկ ի՞նչ վատ է ծիծաղը,- հերաքրքրվեց հրագունդը: - Ես կտանեմ աստղերին նորապսակների ամուսնության լուրը:
- Ուրիշ բան չէի էլ սպասում,- ասաց գոռոզ հրթիռը: - Շատ տափակ մոտեցում կյանքին: Դուք պարզապես դատարկություն եք, ուրիշ ոչինչ: Երբ ամբողջ հրաշքը այստեղ է տեղի ունենում, երբ ես վառվում եմ:
- Դու ամենադյուրագրգիռ էակն եք,- ասաց բենգալյան կրակը:
- Իսկ դուք իմ իմացած ամենագռեհիկը: Դուք չեք կարող հասկանալ իմ բոլոր մտերմիկ զգացմունքները արքայազնի հանդեպ: Անգամ եթե ճանաչեի նրան, երբեք ընկերություն չէի անի հետը: Ընկերոջը ճանաչելուց ավելի վտանգավոր բան չկա:
- Ավելի լավ է զգուշանալ թրջվելուց,- ասաց հրագունդը:
- Քեզ համար՝ անկասկած: Իսկ ես լաց եմ լինում, երբ քեֆս տալիս է:
 Նա սկսեց աղի արտասուք թափել:
- Ըստ երևույթի նա իսկապես ռոմանտիկ բնավորություն ունի, եթե հեկեկում է առանց պատճառի,- ասաց հրանիվը:
Սակայն հռոմեական մոմն ու բենգալյան կրակը շատ էին զայրացել և կրկնում էին.
- Դատարկ բան է, դատարկ բան է:
Իսկ արքայազնը և արքայադուստրը պարում էին լուսնի լույսի տակ: Երբ եղավ ժամը 12-ը, բոլորը դուրս եկան պարտեզ և թագավորը կանչել տվեց արքունի հրագետին:
- Հրավառությունը սկսե՛ք,- հրամայեց թագավորը:
Հրագետն ուներ 6 օգնական, որոնցից յուրաքանչյուրը մի-մի ջահ էր տանում:
-Վզզզ, վզզզ,- սուլեց հրանիվը հենց որ սկսեց պտտվել սեփական առանցքի շուրջը:
- Բում-բում,-նրան հետևեց հռոմեական մոմը:
Այնուհետև զավեշտահրթիռները պար բռնեցին այգում, իսկ բենգալյան կրակն ամեն ինչ կարմիր ներկեց: Պայթեց նաև հրագունդը և երկինք սլացավ: Բոլորն էլ մեծ հաջողություն էին վայելում բացի երևելի հրթիռից: Նա իր արցունքներից այնպես էր թրջվել, որ ի վիճակի չէր վեր սլանալ: Նրա վառոդը այնքան էր խոնավացել, որ այլևս պիտանի չէր:
- Հավանաբար ինձ պահում են ավելի ճոխ մի հանդեսի համար,- մտածեց հրթիռը:
Հաջորդ օրը այգեպանները եկան պարտեզը կարգի բերելու:
- Սա ըստ երևույթին պատգամավորությունն է,- մտածեց հրթիռը և որոշեց ըստ արժանվույն դիմավորել նրանց: Եվ նա դեմքը խոժոռեց, ասես մտածում էր հույժ կարևոր բանի մասին: Բայց ծառաները նույնիսկ չնկատեցին նրան: Միայն մեկը նկատեց նրան և ասաց.
- Սա ի՞նչ փչացած հրթիռ է,- բացականչեց նա և հրթիռը նետեց ցանկապատի մյուս կողմը:
- Փչացած հրթի՞ռ, փչացած հրթի՞ռ,- ասաց նա ցանկապատի վրայով թռչելիս: - Ուզում էր ասել՝ հրաշալի հրթիռ:
Ու ընկավ տիղմի մեջ մտածելով՝ «Սա նորաձև լոգարան է»:
Նրա առաջ հայտնվեց մի կանաչ գորտ:
- Դուք նորե՞կ եք,- հարցրեց գորտը: Ի՞նչ եք կարծում այսօր անձրև կգա:
- Ըհը,- ասաց հրթիռը:
- Ի՞նչ ախորժալուր ձայն ունեք: Նման է կռկռոցի: Դուք այսօր կլսեք մեր համերգը: Ագարակատիրոջ տան առաջ: Բոլորը մեզ են լսում: Ագարակատիրոջ կինն ասում էր հարևանուհուն, թե ինչպես ողջ գիշեր աչք չի կպցրել մեր պատճառով:
- Անվերջ խոսում ես,- զայրացած ասաց հրթիռը:
- Ես սիրում եմ ինքս միշտ խոսել, որ չլինի վեճ:
- Իսկ ես սիրում եմ վիճել,- ասաց հրթիռը:
- Վիճելը գռեհիկ բան է:
Եվ գորտը հեռացավ:
- Դու շատ եսասեր ես,- ասաց հրթիռը: - Պետք է օրինակ վերցնես ինձնից, քանի որ բոլորին է հայտնի իմ համեստությունը:
- Անիմաստ է խոսել գորտի հետ,- ասաց մի ճպուռ: - Նա արդեն թողել հեռացել է:
- Ավելի վատ իր համար: Ես սիրում եմ խոսել ինքս ինձ համար: Այնքան խելացի եմ գտնվում երբեմն, որ ոչինչ չեմ հասկանում իմ ասածներից:
- Ուրեմն պիտի փիլիսոփայություն դասավանդեք,- ասաց ճպուռը և թռավ:
- Ինչ հիմարն էր,- մտածեց հրթիռը:- Իր միտքը զարգացնելու այսպիսի առիթ էլ չի ունենա:
Նա ավելի խոր ընկղմվեց ցեխի մեջ:
Նրան մի բադ մոտեցավ: Գեղեցկուհի էր համարվում բադերի մեջ:
- Ի՞նչ տարօրինակ տեսք ունեք: Դա դժբախտության արդյո՞ւնք է,- հարցրեց նա հրթիռին:
- Իսկույն երևում է, որ ամբողջ կայնքդ գավառում ես անցկացրել: Կապշես, եթե իմանաս, որ ես երկինք եմ սլանում և թափվում կրակի տեսքով:
- Դա ինձ չի հետաքրքրում, որովհետև դրանից ոչ մի օգուտ չկա: Եթե կարողանայիր հերկել դաշտերը, հոտը հսկել, դա ուրիշ բան:
- Հարգելիս,- գոչեց հրթիռը ինքնագոհ: - Իմ դասին պատկանող անձինք, երբեք օգտակար չեն լինում: Մենք կիրթ շարժուձև ունենք: Դա մեր փառքն է:
- Լավ, լավ,- ասաց բադը: - Նախասիրությունները կարող են տարբեր լինել: Ուրախ կլինեմ, եթե մեզ մոտ բնակություն հաստատեք:
- Ոչ, ոչ,- բացականչեց հրթիռը: - Ես այստեղ լոկ հյուր եմ: Այստեղ հասարակություն չկա: Ես պիտի պալատ վերադառնամ և ցնցեմ կյանքը:
Բադը հիշեց, որ քաղցած է և հեռացավ կեր գտնելու:
- Իսկույն երևաց, որ սա քաղքենի է,- ասաց հրթիռը և սկսեց մտածել հանճարի միայնության մասին:
Մոտեցան երկու փոքրիկ տղաներ:
- Սա պատգամավորությունն է,- ասաց հրթիռը:
- Տե՛ս այս կեղտոտ փայտը,- ասաց տղաներից մեկը:
- Ոսկե փայտ,- մտածեց հրթիռը: - Դա էր ուզում ասել:
Տղաները որոշեցին հրթիռն էլ որպես փայտ գցել խարույկի մեջ և հրթիռը մտածեց, որ իրեն ուզում են արձակել օրը ցերեկով, բոլորի համար: Տղաները նրան գցեցին կրակի մեջ, իսկ իրենք գնացին ննջելու: Հրթիռը թաց էր ու չէր բռնկվում: Բայց հետո չորացավ ու պատրաստվեց թռչել:
- Ես կհասնեմ աստղերին,- մտածեց նա:
Շշշշ… և նա երկինք սլացավ:
- Հոյակապ է: Պատկերացնում եմ, թե բոլորը ինչպես են հիանում ինձնով:
Սակայն նրան ոչ ոք չէր նկատում: Նա սկսեց մտածել պայթելու և ողջ երկիրը կիզելու մասին: Որպեսզի նրան երկար հիշեն: Հռրթիռը պայթեց և նրանից մի փայտի կտոր մնաց, որն ընկավ սագի մեջքին:
- Աստված իմ, փայտի անձրև է սկսվում,- բղավեց սագը:
- Ասում էի չէ՞, որ բոլորին կշշմեցնեմ,- ասաց հրթիռն ու հանգավ:  
   
Տես նաև Օսկար Ուայլդ Հեքիաթներ
Օսկար Ուայլդ | Երևելի հրթիռը Օսկար Ուայլդ | Երևելի հրթիռը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 25, 2017 Rating: 5
Технологии Blogger.