Պարույր Սևակ | Պատերազմի դաշտում զոհվածներին


Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,
Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,
Ջահել սրտով, անկնճիռ ու անխորշոմ,
Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,
Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,
Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,
Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում
Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,
Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշոմ:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,
Վառ հավատով, որ սերունդները անցավ,-
Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

[1942թ.]

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Պատերազմի դաշտում զոհվածներին Պարույր Սևակ | Պատերազմի դաշտում զոհվածներին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 31, 2017 Rating: 5
Технологии Blogger.