Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին


Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ գտնվում է Մասիվի ոստիկանական բաժնում: 
Հայտնի է, որ ՍԱՍ սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել նաև մի խումբ երիտասարադների. ըստ նախնական տվյալների՝ նրանց թիվը գերազանցում է 3 տասնյակը: 
Հիշեցնենք՝ երեկվանից մայրաքաղաքում ուսանողները դասադուլ են անում և կոչ անում բոլորին հետևել իրենց օրինակին: Նրանք անհնազանդության գործողություններ են կատարում՝ դեմ արտահայտվելով Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու հանգամանքին:

Նյութի աղբյուրը՝ mamul.am
Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին Բերման են ենթարկել մի խումբ ուսանողների, այդ թվում՝ Դավիթ Պետրոսյանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 16, 2018 Rating: 5
Технологии Blogger.