Գնդլիկ բոքոնիկը


Մի պառավ մարդ ու կին են լինում: Այն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում: Մի օր ծերուկն ասում է.
-Այ պառավ, մի բոքոն թխիր, էլի:
-Ինչո՞վ թխեմ, որ ալյուր չունենք:
-Հրեն գնա ամանի տակը քերիր, մի բոքոնի ալյուր դուրս կգա:
Պառավը մարդուն լսում է, գնում ալրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատուհանի գոգին, որ սառչի: Բոքոնիկն այդպես մնում է, մնում, մեկ էլ պատուհանից գլորվում-ընկնում է դռան շեմին, այստեղից` բակ, բակից` փողոց և մի ճամփա բռնած` գլորվելով գնում: Գնում է, գնում,
Մի պառավ մարդ ու կին են լինում: Այն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում: Մի օր ծերուկն ասում է.
-Այ պառավ, մի բոքոն թխիր, էլի:
-Ինչո՞վ թխեմ, որ ալյուր չունենք:
-Հրեն գնա ամանի տակը քերիր, մի բոքոնի ալյուր դուրս կգա:
Պառավը մարդուն լսում է, գնում ալրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատուհանի գոգին, որ սառչի: Բոքոնիկն այդպես մնում է, մնում, մեկ էլ պատուհանից գլորվում-ընկնում է դռան շեմին, այստեղից` բակ, բակից` փողոց և մի ճամփա բռնած` գլորվելով գնում: Գնում է, գնում, մեկ էլ դիմացից նապաստակն է գալիս:
-Գնդլիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
-Մի կեր, Փամփլիկ նապաստակ, ես քեզ համար կերգեմ:
-Դե երգիր:
Ես ամանի տակից քերած
Մի բուռ ալյուրից եմ թխված,
Ես պառավի ձեռքից պրծա,
Եվ ծերուկի տնից փախա,
Քեզնից էլ կփախչեմ ու կպախչեմ:
Եվ Գնդլիկ-բոքոնիկը շարունակում է ճանապարհը: Գնում է, գնում, մեկ էլ դիմացից գայլն է գալիս.
- Գնդլիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
-Մի կեր, գայլ եղբայր, ես քեզ համար կերգեմ:
-Դե երգիր:
Ես ամանի տակից քերած
Մի բուռ ալյուրից եմ թխված,
Ես պառավի ձեռքից պրծա,
Եվ ծերուկի տնից փախա,
Փամփլիկ նապաստակից փախա,
Քեզնից էլ հո կփախչեմ ու կպախչեմ:
Եվ գնում է գլոր-գլոր... Մեկ էլ արջին է հանդիպում:
- Գնդլիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
-Մի կեր, Բրդոտ, ես քեզ համար կերգեմ:
-Դե երգիր:
Ես ամանի տակից քերած
Մի բուռ ալյուրից եմ թխված,
Ես պառավի ձեռքից պրծա,
Եվ ծերուկի տնից փախա,
Փամփլիկ նապաստակից փախա,
Եղբայր գայլից էլ ես փախա,
Քեզնից էլ հո կփախչեմ ու կպախչեմ:
Եվ բոքոնիկը շարունակում է գլորվել ճանապարհով: Գնում է, գնում, մեկ էլ դիմացից աղվեսն է դուրս գալիս:
- Գնդլիկ-բոքոնիկ, ես քեզ կուտեմ:
-Մի կեր աղվես քույրիկ, ես քեզ համար կերգեմ:
-Դե երգիր:
Ես ամանի տակից քերած
Մի բուռ ալյուրից եմ թխված,
Ես պառավի ձեռքից պրծա,
Եվ ծերուկի տնից փախա,
Փամփլիկ նապաստակից փախա,
Եղբայր գայլից էլ ես փախա,
Բրդոտ արջից նույնպես փախա,
Քեզնից էլ հո կփախչեմ ու կպախչեմ:
-Ի՜նչ լավ երգ է,- ասում է աղվեսը,- ափսոս, որ ծանր եմ լսում: Ի՞նչ կլինի, լեզվիս ծայրին նստիր, էլի երգիր, որ լավ լսեմ:
Գնդլիկ-բոքոնիկը ցատկում նստում է աղվեսի լեզվի ծայրին և սկսում երգել.
Ես ամանի տակից քերած...
Իսկ աղվեսն այդ միջոցին` հա՛փ, կուլ է տալիս Գնդլիկ-բոքոնիկին:

Տես նաև Ռուսական ժողովրդական հեքիաթներ
Գնդլիկ բոքոնիկը Գնդլիկ բոքոնիկը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 04, 2018 Rating: 5
Технологии Blogger.