Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հետապնդում


Պատահեց այն, ինչից վախենում էի։
Դեռ նոր էինք ափից հեռացել, երբ գանձապահը վազեց իր տիրոջ մոտ և ասաց, որ ես գանձարանը մաքուր թալանեցի։
Սուլթանը կատաղեց և ուղարկեց իմ հետևից իր ողջ ռազմական նավատորմը։
Բազմաթիվ ռազմանավեր տեսնելով, խոստովանում եմ, որ շատ վախեցա։
Դե՛, Մյունհաուզեն,— ասացի ինքս ինձ, - վերջին ժամդ հասել է։ Էլ փրկություն չկա։ Քո ողջ խորամանկությունն էլ քեզ չի օգնի։
Ես զգացի, որ իմ գլուխը, որ հենց նոր էր ամրացել ուսերիս վրա, կրկին կարծես թե մարմնիցս բաժանվում է։
Հանկարծ մոտեցավ ինձ այն ծառաս, որն այնքան ուժեղ քթածակեր ուներ։
Մի վախեցեք։ Նրանք մեզ չեն հասնի,– ասաց նա ծիծաղելով։
Վազեց նավի հետևի կողմը և մի քթածակը թուրքական նավատորմիղին, իսկ մյուսը մեր նավի առագաստներին ուղղելով, այնպիսի ուժեղ քամի բարձրացրեց, որ ողջ թուրքական նավատորմիղը մի րոպեում նավահանգիստ թռավ։ Իսկ մեր նավը իմ հզոր ծառայի շնորհիվ, արագ առաջ սլացավ և մի օրից հասավ Իտալիա։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ

Բարոն Մյունհաուզենի հեքիաթը համառոտ կարդա Այստեղ
Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հետապնդում Ռուդոլֆ Էրիխ Ռասպե | Բարոն Մյունհաուզենի արկածները | Հետապնդում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 19, 2020 Rating: 5
Технологии Blogger.