Հերման Հեսսե | Հեքիաթ զամբյուղի մասին

Հերման Հեսսե
Մի երիտասարդ մարդ միայնակ նստած էր ձեղնահարկում: Նա հակված էր նկարիչ դառնալու, ինչի համար էլ հաղթահարել էր շատ դժվարություններ եւ հանգիստ բնակվում էր ձեղնահարկում, թեեւ փոքր-ինչ ծերացել էր: Այնտեղ բնակվելու ընթացքում նա նստում էր փոքր հայելու առաջ եւ փորձում սեփական դիմանկարը ուրվագծել: Նա արդեն մի ամբողջ տետր էր լցրել նման գծանկարներով, եւ այդ էսքիզներից մի քանիսը նրան իսկապես գոհացնում էին:

«Այս թերթիկն առանձնապես հաջողված է, քանի որ առանց սովորելու եմ ուրվագծել: Եվ ինչպիսի հետաքրքիր կնճիռ է իմ քթի կողքին: Երեւում է, որ ես Մտածողից ինչ-որ բան եմ կրում իմ մեջ կամ ինչ-որ ձեւով նմանվում եմ նրան: Ես ուզում եմ միայն, որ բերանիս անկյունը փոքր-ինչ ձգվի, քանի որ ես այդպիսով թախծոտ տպավորություն եմ թողնում»,- ինքն իրեն մտորում էր նա:
Որոշ ժամանակ անց, սակայն, երբ նա նորից դիտում էր այդ ուրվագծերը, իրեն առանձնապես դուր չէին գալիս դրանք: Հաճելի չէր, երբ նա կարծում էր, որ հաջողությունների է հասել եւ ավելի ու ավելի մեծ պահանջներ էր դնում իր առջեւ: Իր ձեղնահարկում եւ այնտեղ դրված իրերով երիտասարդ այդ մարդը ցանկալի եւ սրտանց հարաբերություններ չուներ այլոց հետ, սակայն դրանք ամենեւին էլ վատը չէին: Նա ավելի կամ պակաս անարդարություն չէր գործում, քան՝ մարդկանց մեծամասնությունը, հազիվ էր տեսնում եւ ամեն ինչ վատ էր կարողանում անել:
Երբ իմ ինքնադիմանկարը չէր հաջողվում, այն ժամանակ ես գրքեր էի կարդում, որոնցից իմանում էի, թե ինչպես են ուրիշները ասպարեզ գալիս, ինչպես են համեստ եւ միանգամայն անհայտ մարդիկ սկսել իրենց գործունեությունը եւ դարձել հայտնի: Նա հաճույքով էր կարդում այդպիսի գրքեր եւ դրանցում կարդում էր իր սեփական ապագան:
Այդպես մի օր նա նստած էր տանը՝ դժգոհ, ճնշված եւ կարդում էր մի շատ հայտնի հոլանդացի նկարչի մասին: Նա իմացավ, որ այդ նկարիչը, հաղթահարելով տառապանքները, համակված կրքով, իրականացնում է իր ձգտումները: Երիտասարդ մարդը կարծում է, որ ինքը նման է այդ նկարչին: Հետագա ընթերցանության մեջ նա բացահայտեց այն տարբերությունները, որոնք իրեն ամենաքիչն են համապատասխանում: Նա կարդացել էր նաեւ, թե ինչպես յուրաքանչյուր հոլանդացի վատ եղանակին, երբ դրսում չի կարողանում նկարել, անընդմեջ նկարում էր այն ամենն, ինչն աչքի էր ընկնում: Այդպես նա մի անգամ մի զույգ հին, փայտե կոշիկներ էր նկարել, մեկ ուրիշ անգամ՝ մի հին, թեք աթոռ, կոպիտ, գորշ խոհանոց եւ սովորական փայտից պատրաստված գյուղական աթոռ՝ ծղոտից հյուսված նստատեղով: Այդ աթոռի նկատմամբ, որն առաջին հայացքից ոչ մի արժեք չէր ներկայացնում, նկարիչն ուներ այնքան սեր ու վստահություն, այնպիսի կրքով ու տաղանդով էր այն նկարում, որ ծնվեց իր ամենագեղեցիկ նկարը: Գրողը պատկերված ծղոտե աթոռի մասին շատ գեղեցիկ եւ սրտաշարժ խոսքեր գտավ ասելու: Ընթերցողն ինքնին դա գիտակցում էր: Ահա եւս մեկ նորություն, ինչը նա ստիպված էր փորձել: Նա վճռեց իսկույն (քանի որ երիտասարդ մարդ էր՝ արագ որոշումներ կայացնող) կեղծել մեծ վարպետի օրինակը եւ մեկ անգամ փորձել դեպի Մեծություն տանող ճանապարհը: Միայն փայտե տնակում նա նայեց իր շուրջը եւ նկատեց, որ իրերը, որոնց մեջ նա բնակվում էր, առանձնապես ոչնչով աչքի չէին ընկնում: Բայց նա ոչինչ չգտավ՝ մի ծուռ աթոռի եւ ծղոտից հյուսված նստատեղից բացի: Այնտեղ չկային նաեւ փայտե ոտնամաններ: Եվ նա մոտեցավ նրանց, ինչպես հաճախ էր լինում, երբ մեծ մարդկանց կյանքի մասին ընթերցանության ժամանակ կորցնում էր քաջությունը: Եվ այնժամ նա հասկացավ, որ բոլոր մանրուքները եւ ակնարկները, զարմանահրաշ հանգամանքները, որոնք այլոց կյանքում զարմանահրաշ դեր են խաղացել, նրա մոտ իզուր են անցել եւ թողել են իրեն սպասողի կարգավիճակում: Չնայած նա շուտ էր յուրացրել եւ տեսել էր, որ միայն իր առաջադրանքն է ճշմարիտ, իսկ դեպի փառքն ուղեկցող ճանապարհը՝ համառ: Իր տնակում նա հայացքով ընդգրկեց բոլոր առարկաները եւ հայտնաբերեց մի զամբյուղ, որը նրան որպես մոդել կարող էր ծառայել:
Նա ոտքով դեպի իրեն քաշեց եւ մոտեցրեց աթոռը, ուշադրությունը սեւեռեց իր նկարչական մատիտի վրա, ծնկների վրայից վերցրեց ուրվանկարների գիրքը եւ սկսեց ուրվագծել: Մի զույգ ուրվագծեր երեւացին բավական հստակ ձեւի մեջ, որոնք ուղեկցում էին արագ եւ հարստացնում ուրվագծերը: Անկյունում մի խորը, եռանկյուն ստվեր հրապուրեց նրան, այնպես գրավեց նրա ուշադրությունը, մինչեւ սկսեց խանգարել: Նա մի կարճ ժամանակ հեռացավ, տետրը պահեց իրենից հեռու եւ քննախույզ նայեց իր գծանկարին: Եվ ահա նա տեսավ, որ զամբյուղը տեղափոխված է: Կատաղությամբ նա հատեց մի նոր գիծ եւ ցասումնալից հայացքը հառեց աթոռին: Դա չէր համապատասխանում իրականությանը: Եվ դա նրան չարացրեց:
«Դու զամբյուղից դուրս եկած սատանա ես: Այդպիսի քմահաճ անասուն ես դեռ երբեք չեմ տեսել»,-բացականչեց նա ուժգին:
Հետո աթոռը նա շրխկացրեց եւ սառնասրտորեն ասաց. «Այո, նայիր ինձ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ եւ ավելի շատ չեմ փոխվի»:
Նկարիչը ոտքի ծայրով նրան մի կողմ հրեց: Հետո հետ քաշեց աթոռը եւ այժմ բոլորովին այլ կողմից էր նայում:
«Աթոռից կառչած հիմար պատանի: Քեզ մոտ ամեն ինչ թեք է եւ ծուռ»,- բացականչեց երիտասարդը: Զամբյուղը մի քիչ ծիծաղեց եւ ասաց կամացուկ. «Դա կոչվում է հեռանկարայնություն, երիտասարդ»:
Երիտասարդն անմիջապես ցատկեց տեղից:
«Հեռանկարայնություն: Այժմ աթոռից վեր է կենում մի տղեկ եւ ցանկանում է դպրոցի վարպետ խաղալ: Հեռանկարայնությունն իմ գործն է եւ ոչ թե քոնը, հասկացիր դա»,- բացականչեց նա զայրացած:
Աթոռը դրանից ավելին չասաց: Նկարիչը մի որոշ ժամանակ գնաց-եկավ, մինչեւ ներքեւ զայրացած գնալով գավազանը խփեց հատակին: Իսկ այնտեղ՝ ներքեւում, ապրում էր մի տարեց մարդ, մի գիտնական, որն աղմուկ տանել չէր կարողանում:
Նա նստեց եւ կրկին վերցրեց իր ինքնադիմանկարը: Սակայն դա նրան դուր չեկավ: Նա մտածեց, որ ինքն իրականում ավելի հիասքանչ ու հետաքրքիր է նայվում, եւ դա իրականություն էր: Այնուհետեւ նա ցանկանում էր շարունակել իր ընթերցանությունը: Բայց երբ նա կանգնեց հոլանդական ծղոտե բազմոցի մոտ, խիստ զայրացավ դրանից: Նա տեսավ, որ յուրաքանչյուր բազմոց անհարկի աղմկում է, եւ ընդհանրապես…
Երիտասարդ մարդը փնտրում էր իր արվեստագետի գլխարկը եւ որոշեց քիչ անց դուրս գալ: Նա հիշեց, որ վաղուց մի անգամ գեղանկարից դժգոհությունն էին արտահայտել իրեն: Իսկ դա այլ բան չէր նշանակում, քան՝ տառապանք ու հիասթափություն, եւ վերջապես միայն աշխարհի ամենալավ նկարիչը կարող էր առարկայի հասարակ հարթությունը պատկերել: Մի մարդու համար, որը խորություն է սիրում, վերջնական մասնագիտություն գոյություն չունի: Եվ նա կրկին, ինչպես բազմիցս, աչքերից որսաց այն միտքը, որ հետեւելու է իր վաղուցվա հակումներին եւ սիրված գրող է դառնալու: Զամբյուղը միայնակ մնացել էր ձեղնահարկում: Նրան ցավ էր պատճառում, որ իր երիտասարդ տերն արդեն գնացել էր: Նա հույս էր ունեցել, որ վերջապես իրենց երկուսի միջեւ կարգապահ հարաբերություններ կսկսվեն: Նա հաճույքով ժամանակ առ ժամանակ մի բառ էր արտաբերում եւ գիտակցում էր, որ մի երիտասարդ մարդ իրեն ինչ-որ արժեքավոր բան կսովորեցնի: Բայց դա իր համար, ցավոք, կլիներ միեւնույնը:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Աղբյուրը՝ granish.org

Տես նաև՝ Հերման Հեսսե Հեքիաթներ

Հերման Հեսսե | Հեքիաթ զամբյուղի մասին Հերման Հեսսե | Հեքիաթ զամբյուղի մասին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 04, 2021 Rating: 5
Технологии Blogger.