Առավոտյան զարթնելով անհանգիստ քնից՝ երիտասարդ ծառայող Գրեգոր Զամզան հայտնաբերում է, որ վերածվել է հսկայական միջատի:
Գրեգորը պարկեշտ և ընտանիքի հոգսերով ապրող, սրված պատասխանատվությամբ ազնիվ երիտասարդ է: Նրա հայրը սնանկացել է և հիմնական ժամանակը անցկացնում է տանը: Մորը տանջում են աստմատիկ նոպաները. նա երկար ժամեր նստում է պատուհանի մոտ: Քույրը՝ Գրետեն, սիրում է ջութակ նվագել և Գրեգորը խոստացել է ինքն իրեն, որ հոր պարտքերից ազատվելուց հետո կօգնի քրոջն ընդունվել կոնսերվատորիա: Բանակային ծառայությունը թողնելուց հետո Գրեգորը աշխատանքի է անցնում առևտրական մի ընկերությունում, որտեղ իրեն լավ է դրսևորում և ունենում է աշխատանքային դիրքի բարձրացում: Շատ ժամանակ լինում է գործուղումներում: Ընկերության տնօրենը ժլատ մարդ է, սակայն Գրեգորը բարեխղճորեն է կատում իր աշխատանքը: Ամեն դեպքում նրա աշխատավարձը բավական է ընտանիքի համար հարմար բնակարան վարձելու համար:
Զարթնելով այդ օրը իր սենյակում՝ նա հայացքը սահեցնում է ծանոթ իրերի վրայով: Ամեն բան իր տեղում է, միայն ինքն է վերածվել գարշելի միջատի: Փորձում է կողքի պառկել և փակել աչքերը, որպեսզի մղձավանջային երազը ցրվի: Չի կարող: Նրան խանգարում է որովայնը: ժամացույցին նայելով տեսնում է, որ աշխատավայր գնալու ժամն է: Ուշացման մասին միտքը սարսափեցնում է նրան: Դուռը ծեծում են: Մայրն է, որն անհանգստացած է. չի՞ ուշանա արդյոք: Մորը միանում են հայրը և քույրը: Հիվանդ չէ՞ արդյոք Գրեգորը: Նրան պաղատում են բացել դուռը, բայց նա չի բացում: Երբ անկողնուց գլորվելու հուսահատ փորձեր է անում, լսում է դրսի դռան զանգը: Եկել է ընկերության կառավարիչը՝ պարզելու, թե ինչու նա չի եկել աշխատավայր: Ընկնում է հատակին և բղավում է կառավարչին, որ ամեն բան կշտկի և կլրացնի:
Նրա խոսքից ոչ ոք ոչինչ չի հասկանում: Կառավարիչն ասում է, որ դա կենդանու ձայն էր: Քույրը տան ծառայի հետ գնում են փականագործի ետևից, որպեսզի սա բացի դուռը: Սակայն Գրեգորը ինքն է բերանով բացում դռան կողպեքը:
Շարունակում է համոզել կառավարչին, որ ամեն բան կշտկի և պատրաստ է գալ աշխատավայր: Մայրը տեսնելով որդու նոր կերպարանքը՝ ուշակորույս վայր է ընկնում: Հայրը բռունցքով նրան ահ է տալիս: Կառավարիչը շտապում է դեպի աստիճանը: Գրեգորը փորձում է հասնել նրա ետից, սակայն հայրը նրան ներս է մղում սենյակ՝ հրելով նրան փայտով: Դուռը նրա ետևից փակում են:
Սկսվում է կյանքը փակի տակ: Աստճանաբար սովորում է իր նոր մարմնին, հայտնաբերում է, որ կարող է քայլել պատերի և առաստաղի վրայով: Իր զարհուրելի մարմնի մեջ մնում է նույն սիրող որդին և եղբայրը և շատ է տառապում, որ իր ընտանիքի համար դժբախտության պատճառ է դարձել: Իր սենյակից լսում է նրանց զրույցները: Նրան տանջում է խիղճը. այլևս չի կարող օգնել իր ընտանիքին: Միայն Գրետեն է, հաղթահարելով վախը ժամանակ առ ժամանակ այցելում նրան՝ կերակուրի ամանը բերելու համար: Այդ այցելությունները գնալով ավելի հազվադեպ են դառնում: Հասկանալով, որ պատճառն իր տեսքն է, նա քրոջ այցերի ժամանակ թաքնվում է մահճակալի տակ: Մայրը առաջին անգամ նրա սենյակ է մտնում, երբ Գրետեի հետ որոշում են ազատել Գրեգորի սենյակը կահույքից: Որպեսզի նրան սողալու համար ավելի շատ տեղ լինի: Մայրը ուշագնաց է լինում տեսնելով պատից կառչաց մեծ ուտիճին: Հայրը, որը աշխատանքի է անցել բանկում, գալով տուն և ականատես լինելով այդ տեսարանին՝ սկսում է հարվածել Գրեգորին խնձորներով: Խնձորներից մեկը խրվում է Գրեգորի մարմնի մեջ և մնում այնտեղ:
Ստացած վերքի պատճառով Գրեգորի առողջությունը սկսում է վատանալ: Քույրը դադարում է մաքրել նրա սենյակը. ամեն բան ծածկվում է փոշով և սարդոստայնով:
Ծնողները տան մի սենյակը վարձով են հանձնում նոր կենվորների: Դրամ է հարկավոր: Քույրը երոկոյան ջութակ է նվագում հյուրերի համար: Գրեգորը ցանկանալով միանալ նրանց՝ դուրս է գալիս իր սենյակից: Կենվորները ետ են պահանջում իրենց փողը, մայրը սկսում է խեղդվել, իսկ քույրը բացականչում է, որ այսպես անհնար է ապրել: Վերադառնում է իր սենյակ. ֆիզիկական ցավ արդեն չի զգում: Պառկում է անշարժ:
Առավոտյան ծառան՝ տեսնելով անշարժ միջատին ասում է, որ «դա» սատկել է: Հավաքում է նրա մարմնի մնացորդները և թափում աղբի հետ :
Ծնողները Գրետեի հետ մեկնում են հաճելի և ուրախ ուղևորության: Գնացքի մեջ նրանք ուրախ քննարկում են ապագայի իրենց ծրագրերը և անգամ նկատում են, թե որքան լավացել է իրենց դուստրը:
Տես նաև Դատավարությունը, Դղյակը և Պատմվածքներ
Ֆրանց Կաֆկա | Կերպարանափոխություն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 28, 2015 Rating: