Մոլիեր | Տարտյուֆ | համառոտ


Պատվարժան Օրգոնի տանը հյուրընկալվում է ոմն պ-ն Տարտյուֆ: Օրգոնն անչափ հարգում է նրան՝ համարելով բարեպաշտության և իմաստնության օրինակ: Նրա խոսքը վեհ է. հիմա նա Օրգոնի տան բարոյականության վերակացուն է: Տնեցիներից Օրգոնի հիացմունքը կիսում է միայն նրա մայրը՝ տիկին Պերնելը: Մյուսները՝ Էլմիրան, Օրգոնի կինը, նրա եղբայր Կլեանտը և զավակներ Դամիսն ու Մարիանան ի դեմս Տարտյուֆի տեսնում են երեսպաշտ եկեղեցականի, որի բոլոր նպատակները հանգում են հարմար տեղ գտնելուն և երկրային մի քանի բարիքները հոգալուն:
Օրգոնի տնեցիներին զզվեցրել են Տարտյուֆի բարոյախոսությունները: Բայց բավական է, նրանցից մեկը արտահայտվի այդ մասին, տիկին Պերնելը տեսարան է սարքում, իսկ Օրգոնը դառնում է խուլ: Այսպես, օրինակ, որոշ ժամանակ տնից բացակայելուց և վերադառնալուց հետո, լսելով, որ Տարտյուֆը ընթրրիքին չափից շատ ուտելուց հետո քնել է մինչև կեսօր, իսկ հետո նախաճաշի ժամանակ շատ գինի է խմել, Օրգոնը կարեկցանք է զգում նրա հանդեպ:
Օրգոնի դուստրը՝ Մարիանան, սիրահարված է Վալեր անունով մի ազնիվ տղայի, իսկ որդին՝ Դամիսը՝ Վալերի քրոջը: Օրգոնը տվել էր իր համաձայնությունը Վալերի և Մարիանայի ամուսնությանը, սակայն, չգիտես ինչու, անընդհատ ձգձգում էր: Իր ճակատագրով անհանգստացած Դամիսը նույնպես չի հասկանում այդ ձգձգման պատճառը և խնդրում է Կլեանտին պարզել դա Օրգոնից: Օրգոնն այնքան անորոշ պատասխաններ է տալիս, որ Կլեանտը ենթադրում է, որ սա արդեն ուրիշ նախագծեր ունի իր դստեր առնչությամբ:
Պարզվում է, որ Օրգոնը մտադիր է ամուսնացնել դստերը Տարտյուֆի հետ: Աղջիկը ցնցված է, բայց չի համարձակվում հակաճառել հորը: Աղախինը համոզում է Օրգոնին, որ նա գործում է սխալ: Ինչպես կարելի է ամուսնացնել երիտասարդ գեղեցիկ աղջկան ստոր ու այլանդակ այդ սրիկայի հետ, որին չդավաճանել չի կարողա և ոչ մի կին: Դորինան խոսում է շատ համոզիչ, սակայն համոզել չի կարողանում:
Դորինան փորձում է ներազդել Մարիանայի վրա և հանել նրան հոր կամքի դեմ:
Սակայն, երբ Վալերը հարցնում է աղջկան, թե պատրաստ է արդյոք ամուսնանալ Տարտյուֆի հետ, Մարիանան ասում է, որ չգիտի, և տղան հուսալքության մեջ հորդորում է նրան հետևել հոր ցանկությանը: Սիրահարները քիչ էր մնում բաժանվեին առհավետ, սակայն նրանց վեճին խանգարում է Դորինան: Սա համոզում է երիտասարդ զույգին ժամանակ ձգել:
Վճռական Դամիսն անգամ տրամադրված է ձգել Տարտյուֆի սանձերը:
Կասկածելով, որ Տարտյուֆն անտարբեր չէ Օրգոնի կնոջ հանդեպ, Դորինան այնպես է անում, որ նրանք միայնակ մնան: Տարտյուֆը հաճոյախոսություններ է անում Էլմիրային, և երբ սա հարցնում է Մարիանայի մասին, ասում է, որ իր սիրտը գերել է ուրիշը: Էլմիրան զարմանում է, թե ինչպես կարող է աստվածավախ մարդը ունենալ երկրային կիրք: Տարտյուֆը բացատրում է, որ սիրտը քար չէ և առաջարկում է Էլմիրային տրվել սիրային երանությանը: Էլմիրան հարցնում է, իսկ ինչպես կվարվի Տարտյուֆի կարծիքով իր ամուսինը՝ իմանալով այս ստոր առաջարկների մասին: Տարտյուֆը սարսափահար սկսում է աղաչել ոչինչ չասել Օրգոնին: Էլմիրան համաձայնում է պայմանով, որ Տարտյուֆը կհրաժարվի Մարիանայի հետ ամուսնանալու մտքից:
Ամեն բան փչացնում է Դամիսը: Նա ականջ է դրել զրույցին և վազում է հոր մոտ: Բայց, ինչպես և սպասվում էր, Օրգոնը հավատում է ոչ թե որդուն, այլ Տարտյուֆին: Հայտարարում է, որ Տարտյուֆի և Մարիանայի ամուսնությունը տեղի կունենա հենց այսօր: Իր ողջ կարողությունը մտադիր է որպես օժիտ հանձնել սրիկային:
Կլեանտը վերջին անգամ փորձում է լեզու գտնել Տարտյուֆի հետ: Ապարդյուն:
Մարիանան աղաչում է հորը չտալ իրեն Տարտյուֆին:  Ավելի լավ է իրեն ուղարկեն կուսանոց: Օրգոնը, որն իր սիրելի Տարտյուֆի ընդունակ աշակերտն է, բարդ սիլոգիզմ է կառուցում այն մասին, որ տգեղ ամուսնու հետ ամուսնությունը, ինչպես ամեն զրկանք, ավելի առաքինի կդարձնի աղջկա հոգին: Էլմիրան փորձում է խելքի բերել իր ամուսնուն՝ դիմելով խորամանկության: Ստիպում է Օրգոնին մտնել սեղանի տակ այն ժամանակ, երբ ինքը միայնակ կմնա Տարտյուֆի հետ:
Տարտյուֆն իսկույն կուլ է տալիս Էլմիրայի խայծը, այն է, որ Էլմիրան ուժեղ զգացմունք ունի իր նկատմամբ: Անգամ պահանջում է այդ սիրո գրավական: Օրգոնը դուրս է գալիս սեղանի տակից և պահանջում է սրիկային հեռանալ: Տարտյուֆը նախքան հեռանալը խոստանում է, որ վրեժ կլուծի Օրգոնից:
Տարտյուֆի սպառնալիքները մերկապարանոց չեն: Նախ Օրգոնը հասցրել է ստորագրել տան նվիրատվության փասթաթղթերը: Եվ բացի այդ Տարտյուֆին է հանձնել քաղաքական նկատառումներով երկիրը լքած իր եղբորը մերկացնող թղթերը:
Դամիսը ուզում է ուժով լուծել խնդիրը, սակայն Կլեանտը առաջարկում է առաջնորդվել բանականությամբ: Հայտնվում է դատական կատարացուն: Օրգոնը պիտի ազատի տունը, որն իրեն չի պատկանում: Բացի այդ Տարտյուֆը թագավորին է հանձնել Օրգոնի եղբոր թղթերը: Իսկույն հայտնվում են նաև սպաներ, որոնք հայտարարում են, որ տանտերը ձերբակալված է: Գալիս է նաև Տարտյուֆը: Տիկին Պերնելը և մյուսները սկսում են ամոթանք տալ սրիկային և երբ նա խնդրում է սպային ազատել իրեն վիրավորանքներից, լսում է, որ ձերբակալված է:
Սպան բացատրում է, որ եկել է ոչ թե ձերբակալելու պ-ն Օրգոնին, այլ տեսնելու, թե որքան առաջ կգնա Տարտյուֆն իր սրիկայության մեջ: Բանն այն է, որ խոհեմ թագավորն ի սկզբանե գիտեր Տարտյուֆի ով լինելը: Նա չեղյալ է համարում նվիրատվությունը և ներում է Օրգոնին: Տարտյուֆը հայտնվում է բանտում: Իսկ Օրգոնին ոչինչ չի մնում, քան օրհնել Վալերի և Մարիանայի ամուսնությունը:


Մոլիեր | Տարտյուֆ | համառոտ Մոլիեր | Տարտյուֆ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 05, 2015 Rating: 5
Технологии Blogger.