Հիմա արվեստասերի պես է ապրում՝ ավելի շատ գողանալով սնապարծությունից, քան թե իրական չարությունից: Գյուղի բնակիչների և այս խորհրդավոր մարդու միջև մտերմություն է հաստատվում: Զաբուղոն նշանված է։ Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում չէ կատարվել։ Պարզապես, հավիտյան սիրելու խոսք են տվել իրար գիշերով՝ ինքը և Վասիլիկը: Գողը, իր հարափոփոխ այլակերպություններով ամեն գիշեր նոր սիրահար է թվում աղջկան:
Սակայն մի օր այս ամենը ծաղր է թվում աղջկա աչքին։ Իր թաքուն երջանկությունը ուրիշները չեն տեսնում: Նա, ցուցամոլ էակ լինելով, չի կարող գոհանալ կյանքի ներքին ու լուռ ներդաշնակությամբ:
Մի երիտասարդ ամուսնության առաջարկ է անում Վասիլիկին: Այդ պահից ի վեր Զաբուղոն և իր սերը լուծ են դառնում Վասիլիկի համար: Զաբուղոն չգիտի, թե ինչով պիտի վերջանա իրենց կապը: Վասիլիկը դիվային միտք է հղանում: Գիշերով կանչում է ոստիկաններին և բռնել է տալիս Զաբուղոյին:
Զաբուղոն յոթը տարի պիտի մնա բանտում: Փախուստի փորձեր է ձեռնարկում, բայց բռնվում է: Բոլոր մտքերը Վասիլիկի մասին են: Այդուհանդերձ, երրորդ տարում մի գիշեր նրան հաջողվում է փախչել։
Մոտենում է Վասիլիկի տանը: Սակայն Վասիլիկն ուրիշի գրկում է: Զաբուղոն ակամա ձեռքը երկարում է դանակին: Սակայն դիտելով իր հակառակորդին և արհամարհանքի մեջ հաղթահարելով վրեժի ցանկությունը՝ ձեռքը քաշում է դանակից:
Ամբողջ գիշեր թափառում է դատարկ փողոցներում: Ո՞ւր պիտի գնա. տուն չունի, ծանոթ չունի։ Դժվարությամբ ձեռք բերած ազատությունը անիմաստ է։
Արշալույսի հետ վերադառնում է բանտ։
Գրիգոր Զոհրապ | Զաբուղոն | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 22, 2015 Rating: