Մեսրոպ Թաղիադյան | Սոս և Սոնդիպի | համառոտ



«Սոս և Սոնդիպին» սիրային պոեմ է: Մեծանալով Հնդկաստանի թագավորներից մեկի պալատում՝ արքայադուստր Սոնդիպին ենթարկվում է սիրո, երջանկության, դավաճանության և տառապանքի փորձություններին: Պոեմի սյուժեն զարգանում է բարդ հետագծով՝ Սոնդիպիի մանկությունից մինչև մահամերձ Սոնդիպիի և Սոսի հանդիպումը:
Արքայադուստր Սոնդիպին, որը փափկասուն կյանք է վարում սիրո ու հոգածության տաքուկ մթնոլորտում, խաբվում է այգեպանի որդու՝ Կալիդասի կեղծ սիրո խոսքերին: Իրականում ոսկու տենչով համակված Կալիդասը ունի սոսկ մեկ նպատակ՝ բարձրանալ փառքի ու հարստության աստիճանով: Ահա այսպես, նպատակին հասած լինելով, Կալիդասը մեկ օր կեղծիքը կոծկելու համար որոշում է սպանել կնոջն ու հայտարարել, թե Սոնդիպին փախել է իր սիրականի հետ: Այսպիսի պայմաններում է, որ հայ երիտասարդ Սոսը հեռավոր Կանոջ ամրոցում հանդիպում է սրախողխող ու արյունաքամ Սոնդիպիին: Ճակատագրական հանդիպումը սեր է արթնացնում հայ տղայի և հնդիկ արքայադստեր սրտերում: Սակայն արքա Սուրաջը երդվել էր իր դստերը զոհ մատուցել կուռքերին: Իրանց սերը փրկելու համար Սոսը և Սոնդիպին փախչում են Հայաստան, սակայն աստվածների հովանավորությամբ հայրն այդուհանդերձ գտնում է աղջկան և զոհաբերում կուռքերին: Սոսը ողբում է իր սիրո անդառնալի կորուստը:

Պոեմի գաղափարը խորապես հումանիստական է: Զգացմունքի և կամքի ազատության բարձրագույն ձգտումը սերն է, որն ավելի հզոր է, քան ազգային ու կրոնական նախապաշարմունքը: Նա բնության մեծ խորհուրդն է և մարդկանց միացնող զորությունը: Սոսի խոհերում Թաղիադյանն արտահայտում է իր հայրենասիրական իղձերը՝ գովերգելով ոչ միայն Հայաստանի գեղատեսիլ բնությունը, այլև վկայակոչելով ու մեծարելով հայոց հին ժամանակների առասպելական պատմությունները: 

Տես նաև Աբովյան Առաջին սեր, Աղայան Երկու քույր և Պռոշյան Կռվածաղիկ  

Մեսրոպ Թաղիադյան | Սոս և Սոնդիպի | համառոտ Մեսրոպ Թաղիադյան | Սոս և Սոնդիպի | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.