Գրիգոր Զոհրապ | Փոստալ | համառոտ



Հաճի Տյուրիկը՝ սպասուհիների միջնորդուհին, 15 օր փնտրելուց հետո միայն կարողանում է գտնել կեսարացի Ղազար էֆենտիի կնոջ՝ Սուրբիկ հանըմի, Քատըգյուղի ամենահարուստ տիկիններից մեկի ուզած սպասուհուն: Հաճին ինքն էլ ժամանակին եղել է սպասուհի, ստնտու, լվացարար: 

Ծառայության բոլոր աստիճաններով անցել է Պոլսի բոլոր տներում և այժմ հասել է անկախության: Մինչև Երուսաղեմ գնալը և հաճի դառնալը որպես իսկական աղախին աղաներից մինչև սպասավոր մոտիկից ճանաչել է: Տիկինների տանը չեղած ժամանակ նրան սեղմոտել են պարոնները, և նա շատ բան է տեսել և լսել՝ ականջ դնելով դռան անցքերի մոտ: Երուսաղեմ գնացել է ուխտի կամ էլ մեղքերի թողություն ուզելու: Վերադառնալով սպասավորությունը թողնում է, իրեն անկախ գործ գտնում. ծանոթ տների համար կին ծառաներ է գտնում: Ահա Սուրբիկ հանըմն էլ նրան լուր է տալիս, որ իր հին օրերի աղախին Մարիամին օգնող մեկին գտնի և թվարկում հատկությունները, որ կպահանջվեն նոր աղախինից: Պիտի շտկի իր որդու՝ Օննիկի սենյակը, մաքրի զգեստները: Զգուշացնում է, որ աղջիկ աղախին չի ուզի և վախենալով, որ Օննիկին սենյակի մասին խոսելով իր դիտավորությունը չափազանց անմիջականորեն է արտահայտել, ավելացնում է, որ աչքը բաց մեկին չի ուզում: Բայց Հաճի Տյուրիկը Սուրբիկ հանըմի ուզած աղախնից, որը միամիտ կլիներ, չէր գտնում: Գնում է գյուղ տեղեր և վերջապես գտնում 18 տարեկան աղախին: Տիգրանուհին՝ աղախինը, կորցրել էր հորը և մորը և ամուսնացել: Գյուղում շատ տղաներ էին ընկած իր ետևից: Հիմա տիրուհու պատվերով ճերմակ մաքուր գոգնոց է կապում: Իրիկունները աշխատանքն ավարտելուց հետո գնում է իր փոքրիկ սենյակը, նստում պատուհանի մոտ և նայում շոգենավերին: Տանը վարժվում է, իսկ իր աշխատավարձը գյուղ է ուղարկում, ամուսնուն: Միայն երբեմն վտանգի խուլ անհանգստություն է ունենում: Պոլսի մարդիկ, իրենց քաղաքավարի վարքին հակառակ այնպես են նայում կնոջը, որ համբույրի պես դիպչում է նրա երեսին և նոր հարսի իր ամաչկոտությունը վիրավորում: Ղազար աղայի տղան մարմնեղ ու տարփասեր երիտասարդ է, հոր պես իր բոլոր իղձերը թաքուն պահելու սովոր: Շուտով սկսում է կատակներ անել Տիգրանուհու հետ, փորձելով նրան, որպես թե անզգուշությամբ: Նրա մարմնին է դիպչում, ձեռքը բռնում: Տիգրանուհին հասկանում է նրա միտքը և ետ քաշվում, առանց խուճապի, այն վախկոտների պես, որոնք ծանր-ծանր քայլերով կնահանջեն, շինծու քաջությամբ և անփութությամբ: Ի վերջո երիտասարդը բացեիբաց ներկայացնում է իր պահանջը: Տիգրանուհին ամեն բան պատմում է հանըմին: Սուրբիկ հանըմը զարմանում է, չի հավատում: Հետո ասում է, որ երեկոյան կխոսի որդու հետ: Հետո Տիգրանուհին ավելի մեծ աշխատավարձ է ստանում՝ հասկանալով, որ սա միայն իր աշխատանքի դիմաց չէ: Հետապնդումները արդեն ոչ միայն դող, բայց նաև հաճույք են արթնացնում նրա մեջ:  Մի գիշեր էլ Տիգրանուհին իր սենյակի մեջ գտնում է իր երիտասարդ էֆենտուն: Ուզում է գոռալ, բայց վախենում է:
Երկու տարի տևում է այս կյանքը: Տիրուհին և էֆենտու որդին գոհ էին նրանից: Բայց մի օր Տիգրանուհին հիվանդանում է: Հղի է: Երիտասարդ էֆենտին իր մոտ էլ չի գալիս և երեսին չի նայում: Սուրբիկ հանըմը նրան կոչում է «փոստալ» և մեղադրում, որ իր տունը քանդել է: Կանչել է տալիս Հաճի Տյուրիկին, որ «այդ շունը» առնի տանի: Հաճին խորամանկ է և հասկանում է, որ Սուրբիկ հանըմը չի ցանկանա, որ իր որդու պատմությունը տարածվի և որոշում է օգուտ քաղել դրանից: Սուրբիկ հանըմից քսան ոսկի է կորզում իբրև թե Մարգարիտի համար, որ սա հիվանդ ամուսնուն ուղարկի և իր ծախսերը հոգա: Գյուղում գայթակղության պատմությունը չեն իմանում: Լուր է տարածվում, թե Տիգրանուհին ծառաներից մեկին խելքահան է արել և դրա համար վռնդվել: Սուրբիկ հանըմի համբավը չի պակասում, անգամ ավելանում է: Ղազար աղայի հետ գործ ուեցողներն էլ նույն կարծիքին են:
4 տարի անց նովելի հեղինակը իմանում է այս պատմությունը իր բարեկամի տանը, ուր Տիգրանուհին սպասուհի է աշխատում: Հղիության վերջին ամիսները Հաճի Տյուրիկի տան էր մնացել, մինչ գյուղում նրա ամուսինը մեռնում էր թոքախտից: Մեծ ցավ չի զգում Տիգրանուհին չճանաչաց ամուսնու մահից: Ինքը աշխատում է, երեխային էլ թողնում է օտար կնոջ մոտ, և մի օր էլ իմանում է սրա հիվանդ լինելու մասին: Հասնում է երեխայի վերջին շնչին: Սրանից հետո իր աշխատած ամսեվարձը երեխային գերեզման պատվիրելու և շինելու վրա է ծախսում:

Տես նաև ԱյինկաՃիտին պարտքըԶաբուղոնՌեհանԵրջանիկ մահը և Այրին

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Գրիգոր Զոհրապ | Փոստալ | համառոտ Գրիգոր Զոհրապ | Փոստալ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 12, 2016 Rating: 5
Технологии Blogger.