Ֆենիմոր Կուպեր | Վերջին մոհիկանը | համառոտ



1757 թ.: Ամերիկյան հողերի համար պատերազմում ֆրանսիացիները և բրիտանացիները հաճախ են դիմում տեղի հնդկացիական ցեղերի օգնությանը և օգտագործում նրանց՝ գրավելով իրենց կողմը:
Մայոր Դունկան Հեյվորդի ուղեկցությամբ երիտասարդ քույրեր Ալիսը և Կոռը գնում են դեպի պաշարված ամրոցը, որը գլխավորում է իրենց հայրը: Շարժվում են անտառի միջով և նրանց առաջնորդում է Մագուա ցեղի հնդկացի Խորամանկ Աղվեսը:   
Հանդիպում են Բազեի Աչքին, Չինգաչգուկին և Ունկասին: Բազեն շատ է զարմանում, որ հնդկացին մոլորվել է անտառում ցերեկով: Առաջարկում է բռնել Խորամանկ Աղվեսին, սակայն սա հասցնում է չքվել: Բազեն Չինգաչգուկի և նրա որդի Ունկասի հետ առաջնորդում է ուղևորներին: Ենթարկվում են հնդկացիների հարձակմանը, որը ետ են մղում: Սակայն զինամթերքը սպառվում է և պետք է հեռանալ: Բազեն իր ընկերների հետ հեռանում է օգնության հետևից, իսկ մայորը և աղջիկները գերի են ընկնում Մագուա հնդկացիների ձեռքը: Խորամանկ Աղվեսը պիտի վրեժ լուծի աղջիկների հորից՝ գնդապետ Մունրոյից, որը ժամանակին մտրակի հարվածների է ենթարկել իրեն: Մտադիր է ամուսնանալ Կոռի հետ: Կոռը հրաժարվում է: Աղվեսը որոշում է պատժել գերիներին: Պաշտպանելով աղջիկներին՝ մայոր Դունկանը կռվի է բռնվում Աղվեսի հետ: Լսվում է կրակոց: Հասել են Բազեի Աչքը և ընկերները: Աղվեսը մեռած է ձևանում, իսկ հետո փախչում է:
Ուղևորները հասնում են ամրոցին: Սակայն ֆրանսիացիները գրոհում են ամրոցը և անգլիացիք մարտից հետո ստիպված են լքել այն և հեռանալ: Ճանապարհին դարձյալ Մագուա հնդկացիների հարձակում է տեղի ունենում, նրանք գողանում են քույրերին: Գնդապետը, մայորը, Բազեի Աչքը և Ունկասը գնում են նրանց հետքերով: Հասնում են հնդկացիների ճամբարին: Այստեղ խենթ ձևացող ոմն Դևիդից իմանում են, որ Ալիսին պահում են ճամբարում, իսկ Կոռին հանձնել են դելավարներին: Ալիսին սիրահարված Դունկանը ուզում է թափանցել ճամբար: Նա Չինգաչգուկի և Բազեի Աչքի հետ ծպտյալ անցնում է ճամբարը: Ներկայանում է ֆրանսիացի բժիշկ, և նրան թույլ են տալիս ազատ շրջել ճամբարում: Սակայն շուտով ճամբարում է հայտնվում գերեվարված Ունկասը: Իմանալով, թե ով է իրենց գերին, գուրոնները ուզում են մահապատժի ենթարկել նրան: Խորամանկ Աղվեսը դժվարությամբ կարողանում է համոզել նրանց հետաձգել մահապատիժը մինչև առավոտ: Ձեռնասուն արջի կերպարանքով ճամբար է թափանցում նաև Բազեի Աչքը, որի հետ է ազատված Ալիսը, սակայն Խորամանկ Աղվեսը բացահայտում է նրանց: Կապկպում են Աղվեսին և փախչում են անտառ: Բազեի Աչքը վերադառնում է ճամբար և ազատում է նաև Ունկասին:
Առավոտյան Խորամանկ Աղվեսը իր ջոկատով մեկնում է դելավարների մոտ: Թաքցնելով ջոկատն անտառում՝ Մագուան մուտք է գործում ճամբար՝ պահանջելով գերիներին: Դելավարները գրեթե համաձայնում են, սակայն միջամտում է Կոռը և հայտնում, որ գերի է միայն ինքը, մյուսները ազատվել են: Գնդապետ Մունրոն Կոռի դիմաց մեծ փրկագին է առաջարկում: Հնդկացին հրաժարվում է: Ունկասը, որը անսպասելիորեն դարձել է առաջնորդ, ստիպված է բաց թողնել Մագուային և նրա գերիին: Մագուային հայտնում են, որ կես օրից դելավարները պատերազմ կսկսեն գուրոնների դեմ:
Պատերազմը իրոք սկսվում է: Դելավարները հաղթում են, սակայն Աղվեսը Կոռի հետ փախչում է: Ունկասը հետապնդում է նրան: Տեսնելով, որ հնդկացին ուզում է սպանել աղջկան, նետվում է բարձր ժայռից, որպեսզի փրկի նրան և ջախջախվում է: Մագուան սպանում է Կոռին: Վիրավոր Ունկասը փորձում է կանգնեցնել Մագուային, սակայն սա դաշույնով սպանում է նրան: Լսվում է կրակոց: Մագուային սպանում է Բազեի Աչքը:
Դելավարները կորցնում են հազիվ ձեռք բերած առաջնորդին՝ Ունկասին, վերջին մոհիկանին: Որդեկորույս Չինգաչգուկին մխիթարում է Բազեի Աչքը. «Ես էլ չունեմ հարազատներ և քո պես կարող եմ ասել, որ չունեմ ժողովուրդ»:

Տես նաև Ռոբերտ Լուիս Սթիվենսոն Գանձերի կղզի, Թոմաս Մայն Ռիդ Անգլուխ ձիավոր և Ջեք Լոնդոն Սպիտակ Ժանիք
Ֆենիմոր Կուպեր | Վերջին մոհիկանը | համառոտ Ֆենիմոր Կուպեր | Վերջին մոհիկանը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 28, 2015 Rating: 5
Технологии Blogger.