1950 թ.: Բուենոս Այրեսի փողոցներից մեկում հավաքվում են վիճակախաղի հաղթողները, որոնց սպասում է անվճար ծովային ճանապարհորոդություն: Նրանց թվում են պետական քոլեջի աշխատակիցներ Կառլոս Լոպեսը և դոկտոր Ռեստելին: Ռեստելին դժգոհում է, որ իրենց հետ է գալու աշակերտներից մեկը՝ ծույլ Ֆելիպե Տրեխոն քրոջ և ծնողների հետ:
Ընտանիքի անդամները փորձում են հանգստություն պահպանել: Լուսիոն կանչել է հարսնացու Նորային: Ծանոթացնում է աղջկան ակումբի իր ընկերոջ՝ Գաբրիել Մեդրանոյի հետ: Սա ատամնաբույժ է:
Ամուսնալուծված Կլաուդիան իր հետ է վերցրել որդուն՝ Խորխեին և հին ընկերոջը՝ Պերսիոյին:
Ավտոմեքենայով մոտենում է դոն Գալո Պորրիլիոն՝ միլիոնատերը: Նա անդամալույծ է և ծառան դուրս է բերում նրան բժշկական աթոռի վրա:
Երիտասարդ աշխատող Ատիլիո Պրեսուտտին մոր հետ է: Նրանց է միացել նրա հարսնացուն՝ Նելին և նրա մայրը:
Պաուլան հրավիրել է Ռաուլին: Երկուսն էլ հարուստ ընտանիքներից են:
Բոլորին այս ճանապարհորդության կազմակերպման մեջ անհանգստացնում են որոշ կասկածելի հանգամանքներ: Իրերը վերցրել են նախապես. հանդիպման տեղը տարօրինակ է:
Ժամը 18:00 երկու ծառայողներ պատվիրում են կողմնակի մարդկանց հեռանալ և սկսում են ստուգել փաստաթղթերը: Սրճարանի անձնակազմը զարմացած է: Ինչո՞ւ են այստեղ ոստիկաններ: Ապագա ճանապարհորդներին ուղեկցում է ռազմական ավտոբուսը: Ինսպեկտորն ասում է, որ նրանց նավը կոչվում է «Մալկոլմ»:
Նավի վրա ամեն բան կարծես կարգին է: Միայն նավաստիներն են խոսում անհասկանալի լեզվով:
Առավոտյան պարզվում է, որ նավը չի լքել նավահանգիստը: Նախաճաշի ժամանակ ճանապարհորդները ծանոթանում են միմյանց հետ: Նավը դուրս է գալիս ծով: Ճանապարհին ամեն բան հանգիստ է: Սակայն Լոպեսին և Մեդրանոյին անհանգստացնում է, թե ինչու է փակ նավախելի անցումը: Ուզում են հանդիպել նավապետի հետ: Շտուրմանը բացատրում է, որ նավաստիներից երկուսը հիվանդ են տիֆով և անհրաժեշտ է կարանտին: Նավապետը հիվանդներից մեկն է: Ուղևորները բարկացած են: Լոպեսը և Ռաուլը այդուհանդերձ թափանցում են մութ սենյակներից մեկը: Այստեղ Ռաուլը երկու ատրճանակ է գտնում: Լոպեսը կասկած է հայտնում, որ նավի անձնակազմը տեղափոխում է մաքսանենգ բեռ:
Ուղևորության երկրորդ օրը դոն Գալոն և դոկտոր Ռեստելին կազմակերպում են սիրողական համերգ: Ռաուլը, չգտնելով Ֆելիպեին, գնում է փնտրելու նրան և գտնում է նրան բռնաբարիչ նավաստու հետ:
Խորխեն ունի բարձր ջերմաստիճան: Նավի բժիշկը կասկածում է, որ նա ստացել է թոքերի բորբոքում: Մյուս օրը տղայի ջերմաստիճանը շատ է բարձրանում: Ատրճանակներով զինված Ռաուլը, Լոպեսը և Մեդրանոն թափանցում են նավախելի հատվածը: Նավաստիների հետ կռվում Լոպեսը տուժում է և Պաուլան հոգ է տանում նրա մասին: Մահացու վիրավորվել է Մեդրանոն, որը մինչ այդ հասցնում է ստիպել ռադիստին հաղորդագրություն ուղարկել Բուենոս Այրես:
Խորխեն ապաքինվում է: Երկու փոքր ինքնաթիռներով գալիս է ինսպեկտորը: Ուղևորների հետագա մնալը նավի վրա վտանգավոր է տիֆի պատճառով: Բայց չէ՞ որ Մեդրանոն մահացել է գնդակից և ոչ տիֆից: Ինսպեկտորը շրջանցում է այդ հանգամանքը: Ինսպեկտորը առաջարկում է ստորագրել պայմանագիր, որ այլևս չեն լինի դիսցիպլինայի խախտումներ: Լոպեսը, Պաուլան, Ռաուլը և Կլաուդիան հրաժարվում են այն ստորագրել: Ուղևորներին նստեցնում են ինքնաթիռներ և հասցնում են Բուենոս Այրես: Ուղևորներից մեկը չի կարող հասկանալ, թե ինչպես եղավ այս ամենը: Մի՞թե ամեն բան այսպես հարթ կանցնի և լռության կմատնվի: Նրա ընկերները՝ Ռաուլը, Լոպեսը… բոլորը անտարբեր են: Հոգում նրանք հրաժարվել են իրենց ապստամբությունից: Բոլորը ցրվում են, կյանքը վերադառնում է ի շրջանս յուր:
Տես նաև Գաբրիել Մարկես Հարյուր տարվա մենություն, Էռնեստ Հեմինգուեյ Ում մահն է գուժում զանգը և Ալբեր Կամյու Կալիգուլա
Խուլիո Կորտասար | Վիճակախաղ | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 18, 2015 Rating: