Օ. Հենրի | Մոգերի ընծաները | համառոտ



Անգամ բանջարավաճառի, մսավաճառի և նպարավաճառի հետ կատաղի սակարկությունից հետո Դելան կարողանում է տնտեսել ընդամենը մեկ դոլար և ութսուն ցենտ: Այդ գրոշներով նա պատրաստվում է նվեր գնել ամուսնուն Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ջիմը և Դելան վարձում են սենյակ, որի պայմանները խոսում են ոչ այնքան ծայրահեղ աղքատության, որքան պերճախոս աղքատության մասին: Ընտանիքն ունի երկու գանձ՝ Դելայի մազերը և Ջիմի ոսկե ժամացույցը:
Դելան կանգ է առնում ցուցանակի մոտ, որի վրա գրված է. «Զանազան իրերի պատրաստում մազերից»: 20 դոլարով նա վաճառում է իր գանձը և գնում է Ջիմի համար ժամացույցի պլատինե շղթա: Ընթրիք պատրաստելիս աղոթում է, որ նոր սանրվածքը Ջիմի սրտով լինի:
Սառած և առանց ձեռնոցների Ջիմը սարսափով է նայում կնոջը: Ոչ մի սանրվածք չի կարող ստիպել Ջիմին դադարել սիրել իր կնոջը: Սակայն նա չի կարողանում գիտակցել փաստը, որ Դելան այլևս չունի հյուսքեր: Ջիմը գրպանից հանում է փաթեթ, որի մեջ դրված են կրիայի պատյանից պատրաստված ու թանկարժեք քարերով զարդարված սանրեր՝ Դելայի գաղտնի ցանկությունների առարկան: Երկուսի նվերներն էլ առայժմ հարկ է մի կողմ դնել: Չէ՞ որ Ջիմը սանրերը գնելու համար գրավ է դրել ժամացույցը:
Մոգերը, որոնցից սկիզբ է առել Սուրբ Ծննդյան ժամանակ նվերներ անելու սովորությունը, իմաստուն մարդիկ էին: Այնպես որ անպետք լինելու դեպքում նվերները կարող էին նաև փոխանակվել: Այս երկու մոգերը ամենաիմաստունն են, քանի որ միմյանց են նվիրել իրենց ամենաթանկ գանձերը:  

Տես նաև Սոմերսեթ Մոեմ Թատրոն, Ջերոմ Ք. Ջերոմ Երեքը մի նավակում՝ չհաշված շունը և Օսկար Ուայլդ Իդեալական ամուսին

Օ. Հենրի | Մոգերի ընծաները | համառոտ Օ. Հենրի | Մոգերի ընծաները | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 06, 2015 Rating: 5
Технологии Blogger.