Անտոն Չեխով | Երեք քույր | համառոտ


Գործողությունը տեղի է ունենում նահանգային քաղաքում, Պրոզորովների տանը:
Իրինա Պրոզորովան՝ քույրերից կրտսերը, դարձել է 20 տարեկան: Սրահում մեծ սեղան են գցել: Երեկոյան հյուր են գալու քաղաքում տեղակայված հրետանավորական մարտկոցի սպաները և նրանց հրամանատարը՝ փոխգնդապետ Վերշինինը: Բոլորը ուրախ նախասպասման մեջ են: Իրինային թվում է, որ իր հոգին թռչում է կապույտ երկնքում: Աշնանը Պրոզորովները պիտի տեղափոխվեն Մոսկվա: Քույրերը չեն կասկածում, որ իրենց եղբայրը՝ Անդրեյը, կընդունվի համալսարան և ժամանակի ընթացքում կդառնա պրոֆեսոր: Քույրերից մեկի՝ Մաշայի ամուսինը՝ գիմնազիայի ուսուցիչ Կուլիգինը, ոգեշունչ ճառեր է ասում: Ռազմական բժիշկ Չեբուտիկինը համբուրում է Իրինային և կոչում է նրան «սպիտակ թռչուն»: Պորուչիկ բարոն Տուզենբախը խոսում է վրա հասած վերափոխումների ժամանակի մասին, որը կցրի ձանձրույթը: Լավատես է նաև Վերշինինը: Նրա գալուն պես Մաշայի տրամադրությունը ավելի է բարձրանում: Կենսասիրության մթնոլորտը չի խախտում նաև Նատաշայի հայտնվելը, թեպետ նա մի փոքր քաշվում է մեծ հասարակությունից: Անդրեյը նրան ամուսնության առաջարկություն է անում:
Երկրորդ գործողության մեջ ուրախ տրամադրությունը փոխվում է: Անդրեյը ձանձրույթից չի գտնում իր տեղը: Երազելով Մոսկվայի և պրոֆեսուրայի մասին, նա, իհարկե, դժգոհ է գյուղական չինովնիկի իր մանր պաշտոնից, իսկ քաղաքում իրեն զգում է միայնակ ու օտար: Մաշան վաղուց է, ինչ հիասթափվել է իր ամուսնուց, որը մի ժամանակ իրեն այդքան լուրջ և նշանակալի էր թվում: Իրինան չի սիրում իր աշխատանքը հեռագրատանը: Դա աշխատանք է առանց մտքերի և պոեզիայի: Հոգնած ու գլխացավով գիմնազիայից վերադառնում է Օլգան: Վերշինինի տրամադրությունը նույնպես լավը չէ: Նա բացատրում է, որ երջանկություն չկա: Մարդը ստիպված է միայն աշխատել, աշխատել… Չեբուտիկինը նկատում է, որ միայնակությունը սարսափելի է:
Անցնում է երեք տարի: Պրոզորովների տանը լցվել են հրդեհից փրկվող մարդիկ: Իրինան արտասվում է: Ամեն ինչ կորավ, կյանքը գնաց, իսկ նրանք դեռ չեն տեղափոխվել Մոսկվա: Անդրեյը նույնպես լաց է լինում: Երբ ամուսնանում էր, իրեն թվում էր, որ երջանիկ կլինեն: Տուզենբախն արձանագրում է 3 տարի առաջ ունեցած սպասումների և իրականության կատարյալ անհամապատասխանությունը: Չեբուտիկինը խումհարի մեջ է: Նրան թվում է, որ ինքը միայն ձևացնում է, թե մարդ է: Իսկ իրականում…
Վերջին գործողությունը տեղի է ունենում աշնանը: Մաշան նայելով երկնքին հարցնում է, թե ուր են չվում թռչունները: Հրետանավորները հեռանում են քաղաքից: Սպաները գալիս են հրաժեշտ տալու Պրոզորովներին: Անդրեյը նկատում է, որ քաղաքը ամայանում է: Մաշան հրաժեշտ է տալիս Վերշինին, որին այդքան սիրում է: Օլգան դարձել է գիմնազիայի տնօրեն, իսկ Իրինան որոշել է ամուսնանալ զորացրված Տուզենբախի հետ: Նա հույս ունի, որ կյանքը կփոխվի դեպի լավը: Սակայն հերոսների սպասումները չեն իրականանում: Իրինային սիրահարված Սոլյոնին մենամարտի է հրավիրում բարոնին և սպանում է նրան: Անդրեյը չի կարող որևէ բան փոխել իր կյանքում: «Ինչո՞ւ դեռ կյանքը չսկսած մենք դառնում են ձանձրալի, ծույլ ու մոխրագույն»:
Հրետանավորների գունդը լքում է քաղաքը: Լսվում է նվագախմբի կատարած մեղեդին: Օլգան ասում է. «Երաժշտությունն այնքան ուրախ է, որ ուզում ես ապրել… և թվում է, թե մի քիչ էլ և մենք կհասկանանք, թե ինչի համար ենք ապրում: Ինչո՞ւ ենք ապրում: Ինչո՞ւ ենք տառապում: Եթե միայն հնարավոր լիներ իմանալ»:  

Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Անտոն Չեխով | Երեք քույր | համառոտ Անտոն Չեխով | Երեք քույր | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 25, 2015 Rating: 5
Технологии Blogger.