Ալբեր Կամյու | Անկում | համառոտ


Ընթերցողի հանդիպումը պատմողի հետ տեղի է ունենում Ամստերդամի բարում: Պատմողը նախկին փաստաբան է, որը մեծ պրակտիկա ուներ Փարիզում: Իր կյանքում տեղի ունեցած բեկումնային դեպքերից հետո տեղափոխվել է Հոլանդիա՝ փրկվելու համար հիշողություններից: Նա շփվող է և օգտագործում է բարը որպես տաճար: Նա անկեղծորեն պատմում է իր մասին, և մարդիկ փոխադարձաբար պատմում են նրան իրենց կյանքը, ասես խոստովանահորը:
Ժան Բատիստ Կլեմանսը բացվում է ընթերցողի առաջ ասես իր ամենօրյա ընթերցողի: Փարիզում նա պաշտպանում էր այրիներին և ծնողազուրկներին: Վաստակում էր վիճելով և հաղթելով մարդկանց, որոնց արհամարհում էր: Նա պաշտպանում էր միայն արդար գործերը: Կաշառք չէր վերցնում, մեքենայությունների չէր դիմում, աղքատներին օգնում էր անվճար:
Մի երեկո նա անցնում է Արվեստների կամրջով: Կանգ է առնում և նայում է գետին: Նրա մեջ աճում է սեփական ուժի և ավարտունության գիտակցությունը: Հանկարծ ծիծաղ է լսում: Շրջվում է, սակայն ոչ ոքի չի տեսնում: Ծիծաղը գալիս է ասես ոչ մի տեղից: Գալով տուն, նա տեսնում է հայելում իր ժպտացող դեմքը: Սակայն ժպիտը նրան կեղծ է թվում: Այդ պահից սկսած նրան թվում է, որ լսում է իր մեջ այդ ծիծաղը:
Կլեմանսին սկսում է թվալ, որ իր մեջ ինչ-որ լար է փչացել: Որ նա ներքուստ պառակտվել է: Սկսում է իր մեջ կատակերգական դերասանի գծեր նկատել: Նրան օրեցօր ավելի ու ավելի է սկսում անհանգստացնել իր Ես-ը: Նրան չեն հուզում կանայք, սակայն նա պատրաստ չէ բաց թողնել նրանց՝ կապ պահպանելով միաժամանակ մի քանիսի հետ և դժբախտ դարձնելով նրանց: Հետագայում նա հասկանում է, որ այդ շրջանում պահանջում էր մարդկանցից ամեն բան և փոխարենը ոչինչ չէր տալիս: Հիշելով այդ շրջանը՝ նա ամոթ է զգում:
Նոյեմբերյան մի գիշեր նա իր սիրուհու մոտից տուն վերադառնալիս անցնում է Թագավորական կամրջով: Հանդիպում է մի կնոջ: Անցնում է նրա կողքով: Իջնելով կամրջից լսում է ջրի մեջ ընկնող մարմնի ձայն և բղավոց: Մի պահ ցանկանում է շրջվել և օգնության կանչել, սակայն փոշմանում է և շարունակում իր ճանապարհը: Այդ մասին ոչ ոքի չի պատմում:
Նրա հարաբերությունները ընկերների և ծանոթների հետ արտաքուստ մնում են նույնը: Սակայն ներքուստ ինչ-որ բան փոխվում է: Մարդիկ նրան սկսում են թվալ օտար: Սկսում են թվալ դատավորներ: Նա նկատում է, որ ունի թշնամիներ, քանի որ պարզում է, որ կան այնպիսիք, ովքեր նախանձում են երջանիկ և հաջողակ մարդու իր կերպարին: Նրան սկսում է թվալ, որ ողջ աշխարհը ծիծաղում է նրա վրա:
Այդ պահից փորձում է պատասխանել այդ ծիծաղին: Դիմում է էպոտաժի: Խրտնեցնում է իր հաճախորդներին: Կանայք ձանձրացնում են նրան, որովհետև նա այլևս չի խաղում նրանց հետ: Հոգնելով սիրուց՝ նա տրվում է այլասերությանը, որը հրաշալիորեն փոխարինում է սիրուն և վերջ է տալիս ծիծաղին: Ալկոհոլը և կանայք տալիս են նրան թեթևացում: Հետո վրա է հասնում հոգնությունը, որը հիմա էլ տանջում է նրան: Այդպես անցնում է մի քանի տարի: Նրան թվում է, թե ճգնաժամն այլևս անցյալում է, սակայն շուտով նա հասկանում է, որ դա այդպես չէ: Սենից եկող բղավոցը, որը նա լսել էր այն գիշեր, մշտապես նրա հիշողության մեջ է:
Մի օր «Մեխիկո Սիթի» բարում նա պատին տեսնում է Վան Էյկի «Անկաշառ դատավորները» նկարը, որը գողացվել էր սբ. Բավոնի տաճարից: Բարի մշտական այցելուներից մեկը տվել էր այն բարի տիրոջը մեկ շիշ ջինի փոխարեն: Երեք երկրների ոստիկանություններ փնտրում են այդ նկարը: Կլեմանսը համոզում է բարի տիրոջը թույլ տալ իր մոտ պահել այդ նկարը: Նա սկսում է իր բոլոր զրուցակիցներին պատմել այդ մասին: Զրուցակիցներից յուրաքանչյուրը կարող է մատնել իրեն: Ենթագիտակցորեն նա հենց դա էլ ցանկանում է՝ զգալով իր մեղքը ինքնասպան եղած կնոջ հանդեպ: Այդ աղջկան փրկելու հնարավորություն նա այլևս երբեք չի ունենա: Սակայն սրտի ծանրությունը երբեք չի լքի նրան:
  
Ալբեր Կամյու | Անկում | համառոտ Ալբեր Կամյու | Անկում | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 08, 2015 Rating: 5
Технологии Blogger.