Լինում են, չեն լինում երկու աղքատ եղբայր են լինում: Մտածում են, ինչ անեն, որ իրենց տունը պահեն: Որոշում են՝ փոքրը մնա տանը, մեծը գնա մի ունևորի մոտ ծառա մտնի: Ունևորը ժամանակը նշանակում է մինչև կկվի կանչելը: Եվ մի պայման է դնում: Եթե ինքը բարկանա, ծառային վճարելու է հազար մանեթ և ազատի, իսկ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք է վճարելու կամ եթե չի կարող, տասը տարի ձրի պետք է աշխատանի տիրոջ համար: Ծառան համաձայնում է և անցնում գործի: Հաջորդ օրը վաղ տերը ծառային հրամայում է գնալ արտը հնձել, քանի լույս է: Ծառան ամբողջ օրը հնձում է, երեկոյան հոգնած վերադառնում տուն: Տերը հարցնում է, թե ինչու է եկել, արևը մայր է մտել, փոխարենը լուսնյակն է դուրս եկել, նա պակաս լույս չի տալիս: Հոգնած ծառան վերադառնում է արտը, հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մայր է մտնում, բայց հիմա էլ արևն է դուրս գալիս: Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում: Սկսում է բարկանալ, վատ խոսքեր ասել, երբ տերը գլխին կանգնած լսում է, ծառան հազար մանեթի պարտամուրհակ է տալիս ու վերադառնում է տուն: Պատմում է փոքր եղբորը և սա փարատում է մեծ եղբորն ու ասում, թե ինքը կգնա: Ներկայանում է ունևորին իբրև ծառա: Սա նույն պայմաններն է դնում, բայց ծառան ասում է, թե հազար մանեթը քիչ է, թող լինի երկու հազար մանեթ: Հարուստն ուրախանում է: Հաջորդ օրը սակայն, ծառան քնից չի արթնանում: Հարուստը ուզում է բարկանալ, բայց իրեն զսպում է: Ցերեկով նոր միայն հասնում են արտ, այստեղ էլ ծառան արտը հնձելու փոխարեն, առաջարկում է ուտել, ապա քնում է մինչև երեկո: Երբ վերադառնում են, հյուր է եկած լինում: Ծառային հրամայում են ոչխար մորթել: Սա հարցնում է, թե որը, ասում են՝ որը պատահի: Քիչ անց հարուստին հայտնում են, թե ծառադ ամբողջ հոտդ կոտորեց: Տերը հարցնում է՝ ինչու: Սա էլ՝ թե ասացիր որը պատահի, բոլորը պատահեցին: Տերը սակայն, խաղաղվում է, իրեն զսպում է, որ չբարկանա, բայց մտքում մտածում է, թե ինչ անի, որ այդ ծառայից պրծնի: Կնոջը տանում է անտառ, ասում, որ ծառը բարձրանա, ու երբ իրենք գան, կկվի պես կանչի: Ծառային հրավիրում է որսի, ու երբ ձմռան կեսին կկուն կանչում է, տերն ասում է, թե ահա, կկուն կանչեց, ծառան ազատ է: Ծառան հասկանալով, թե բանը ինչումն է, ուզում է կրակել, սակայն տերը չի դիմանում, խնդրում է չկրակել, ինքը պարտվել է, տուգանքը վճարում է: Իր հնարած պայմանն է, ինքն էլ տուժում է: Այսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր եղբայրը հազար մանեթը տալիս է մեծ եղբոր պարտամուրհակի դիմաց՝ պատռելով այն, և հազար մանեթով վերադառնում է տուն:
Տես նաև Թմկաբերդի առումը, Անուշ և Լոռեցի Սաքոն
Հովհաննես Թումանյան | Տերն ու ծառան | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 07, 2015 Rating: