Պատմողը հայտնում է, որ իրեն կարելի է կոչել «Հովնան», որովհետև ճակատագիրն իրեն ամեն անգամ մի տեղ է նետում: Որոշել էր գիրք գրել աշխարհի վերջի մասին և պատմել այն մասին, թե ինչ էին անում նշանավոր ամերիկացիներն այն ժամանակ, երբ ատոմային ռումբ նետեցին Հիրոսիմայի վրա: Սկզբում նա քրիստոնյա էր, իսկ հետո դարձավ բոկոնոնիստ և հիմա միշտ մեջբերում է այդ մտածողի և փիլիսոփայի մտքերը: Բոկոնոնը սովորեցնում է, որ ողջ մարդկությունը բաժանված է կարասների և չի հասկանում, թե ինչ է գործում, և սրանց հարկ է տարբերել գրանգալներից, որոնց պատկանում են նաև կոմունիստները: Պատմողը հայտնվում է կարասում, որտեղ առաջնորդ է մեծ գիտնական Ֆելիքս Հոնիքերը՝ նոբելյան մրցանակակիր և ատոմային ռումբի ստեղծող: Նա ապրում է Իլիում քաղաքում:
Հոնիքերը չգիտի, ինչ բան է մեղքը, ինչ բան է սերը, բարոյական կասկածը: Նրա որդին չի հիշում, որ հայրը երբևէ խաղա երեխաների հետ: Միայն մի անգամ օրորոց պատրաստեց կատվի համար և շատ վախեցրեց որդուն: Մի անգամ գեներալներից մեկը բողոքում է ցեխաջրերից, որի մեջ լռվում է զինատեխնիկան: Հոնիքերը պատրաստում է սառույցի կտոր, որը կարող է իր շուրջ մի քանի մղոն շառավղով սառեցնել ամեն բան: Այդ սառույցը տուն է տանում, ցույց է տալիս երեխաներին և նույն օրը մեռնում: Նրա երեխաները՝ Անջելան, Ֆրենկը և լիլիպուտ Նյուտը իրար մեջ են բաժանում սառույցը:
Իմանալով, որ Ֆրենկը բանանային հանրապետություն Սան Լորենցոյում գիտության նախարար է, պատմողն այցելում է նրան: Պատրաստվում է թերթերից մեկի համար հոդված գրել Կարիբյան կղզիներից մեկի մասին: Ինքնաթիռում հանդիպում է Անջելային և Նյուտին, որոնք մեկնում են եղբոր մոտ: Կարդում է Սան Լորենցոյի մասին և իմանում է Բոկոնոնի մասին: Բանն այն է, որ ոմն Լ. Բ. Ջոնսթոնը և կապրալ Մակկեյբը, հայտնվելով այդ կղզում, ցանկացել են գրավել այն, և նրանց ոչ ոք չի խանգարել: Բնակիչները, չկարողանալով արտասանել Ջոնսթոնի անունը, արտասանել են Բոկոնոն և նրա անունն այդպես է հաստատվել: Կղզում պատմողը ծանոթանում է տարօրինակ դոկտոր Ջուլիան Կասլի հետ, որի մասին էլ ըստ էության պիտի գրի իր հոդվածը: Նա եվրոպացի հարբեցող ու այլասերված մեկն էր: Բայց որոշել է Շվեյցերի նման զոհաբերել իրեն ուրիշ ռասայի թշվառներին:
Բոկոնոնը և Մակկեյբը փորձել են կղզում ուտոպիա կառուցել, սակայն դա չի հաջողվել: Այդ ժամանակ Մակկեյբը դարձել է բռնակալ, իսկ Բոկոնոնն ըստ պայմանավորվածության փախել է անտառ և այնտեղ կրոն հիմնել: Այդ կրոնն արգելվել է, որպեսզի դրա հանդեպ հետաքրքրությունը բարձրանա:
Ֆրենկ Հոնիքերն առաջարկում է պատմողին դառնալ Սան Լորենցոյի նախագահ, քանի որ նախագահի օրերը հաշված են: Նա ունի քաղցկեղ: Պատմողը համաձայնում է, որովհետև նրան խոստանում են նաև գեղեցկուհի Մոնայի ձեռքը: Հերթական ցավի նոպայի ժամանակ նախագահը թույն է խմում և մեռնում: Պարզվում է, նա խմում է Հոնիքերի պատրաստած սառույցից: Պարզվում է, որ Հոնիքերի բոլոր զավակները ձեռնտու կերպով ազատվել են սառույցի իրենց բաժիններից և վաճառել են դրանք երկրի չորս կողմերում և մոլորակին հիմա աղետ է սպասում:
Մի ինքնաթիռ անսարքության պատճառով նախագահի դղյակին է հարվածում և սառույցը սկսում է ցուցաբերել իր հրեշավոր հատկությունները: Պատմողն այդ ընթացքում գրադարանում ուսումնասիրում է Բոկոնոնի հատորները: Հենց առաջին հատորում նրան խորհուրդ է տրվում փակել գիրքը, քանի որ այն միայն ձև է: Վերջին հատորը բաղկացած է միայն մեկ բառից՝ «Ոչ»:
Գրքի վերջում Բոկոնոնը հայտնվում է հերոսներին: Նա մերկ նստած է քարի վրա: Մի ձեռքում ունի մաքուր թուղթ, իսկ մյուսում՝ մատիտ: Նա ասում է.
«Եթե երիտասարդ լինեի, կգրեի մարդկային հիմարության պատմությունը: Կպառկեի գետնին… կդառնայի արձան և երկար քիթ ցույց կտայի, գիտեք, թե ում»:
Կուրտ Վոննեգուտ | Օրորոց կատվի համար | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 11, 2016 Rating: