Հրաչյա Քոչար | Գեներալի քույրը | համառոտ


Երբ գեներալի՝ անցյալում համեստ անունը լայն ժողովրդականություն ստացավ պատերազմի տարիներին, աշխարհով մեկ ցրված պանդուխտ հայերից նամակների անվերջ հեղեղ էր հոսում դեպի նա։ Մի օր էլ մի կնոջից ստանում է երկար նամակ։
Գրողը ամերիկահայ կին էր, որը սիրում էր Խորհրդային Հայաստանը: Ծնվել է Վանա ծովի ափին ընկած փոքրիկ մի գյուղում։ 30 տարի է անցել այն ողբերգական օրերից, երբ նա՝ 7 տարեկան աղջիկը, բազմաթիվ հայրենակիցների հետ ստիպված էր լքել տունը և դառնալ պանդուխտ: Թուրքերի սրից ընկել էր նրա ողջ նահապետական ընտանիքը, ամբողջ գյուղը: Փրկվել էր ինքը և՝ յոթ եղբայրներիցս մեկը միայն, որն իրենից մեծ էր 8 տարով: Թաքնվել են քարայրներում: Եվ ահա մի օր հանկարծ հայտնվեց ռուսական բանակը: Եղբայրը դուրս եկավ նրանց դիմավորելու: Կազակները վերցրին երեխաներին իրենց թամբերի վրա, ման ածեցին, հաց ու շաքար տվին: Կռիվը դադարեց: Ամերիկացիները շատ հայ որբերի իրենց մոտ վերցրին: Այդպես այդ կինը հայտնվել է օվկիանոսի մյուս կողմում: Ամուսնացել է հայի հետ, որդուն տվել է իր եղբոր անունը` հույս ունենալով, որ երբևէ կգտնի նրան: Եվ ահա սկսվում է նոր մեծ պատերազմը: Հեռավոր Ռուսաստանից նրան են հասնում թշվառների ճիչերը, գերմանական գազանների ճիրաններում տանջվողների հառաչանքները: Ազատ շունչ է քաշում, երբ ռադիոն հաղորղում է Ստալինգրադում կարմիր բանակի տարած մեծ հաղթանակի մասին։ Ռադիոյով առաջին անգամ լսել է գեներալի անունը, որին իր կորած եղբայրն է կարծում: Իր անունը Անահիտ է: Իր և գեներալի ազգանունները նույնն են և իր եղբոր անունն էլ Հովհաննես էր: Մի՞ թե գեներալն իր եղբայրը չէ։ Նամակի վերջում այդ կինը ստորագրել էր այսպես՝ Ձեր քույր՝ Անահիտ։
Գեներալի դուստրը նամակը կարդալուց հետո ասում է հորը.
— Հայրի՛կ, գրի՛ր, որ դու նրա եղբայրն ես...
Սակայն գեներալը որոշում է չխաբել այդպիսի կնոջը: Աղջկան իր կողքին նստեցնելով` գեներալը վերցնում է գրիչն ու սկսում գրել.
«Թանկագին քույրս.
Ձեր նամակը շատ հուզեց մեզ: Ես ծնվել եմ ոչ թե թրքահայաստանում, այլ Կովկասում և մինչև այսօր Անահիտ անունով քույր չունեի: Դուք կարող եք ինձ ձեր հարազատ եղբայրը համարել: Մեզ մի մայր չի ծնել, բայց ծնել է մեզ մի ժողովուրդ և օժտել ընդհանուր զգացմունքներով: Այսօրվանից ես ուրեմն քույր ունեմ հեռավոր օվկիանոսից այն կողմ... և պարտք ունեմ նրա առաջ:
Ձեր եղբայր՝ Հովհաննես»:

Տես նաև Հրաչյա Քոչար Սպիտակ գիրքը, Մուշեղ Գալշոյան Մամփրե արքա և Կոստան Զարյան Տատրագոմի հարսը

Հրաչյա Քոչար | Գեներալի քույրը | համառոտ Հրաչյա Քոչար | Գեներալի քույրը | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 16, 2016 Rating: 5
Технологии Blogger.