Լևոն Շանթ | Ինկած բերդի իշխանուհին | համառոտ


Դրամայում պատկերված «դեպքը կպատահի ժդ դարու սկիզբը»։ Քեսունի Վասիլ իշխանը, որն ստացել է Գող մականունը, գրավում է Կիլիկիայի բերդերը՝ ընդարձակելով իր իշխանության սահմանները։ Հերթական բերդը գրավելիս նա սպանում է բերդի տիրոջն ու նրա երկու որդիներին։ Բերդի տիրուհին՝ Աննան, երդվում է վրեժ լուծել՝ սպանել Վասիլի երկու որդիներին։ Աննայի հոգում մեռնում է մարդը և արթնանում է վրիժառու բնազդակիրը: Նա ուզում է այնպես անել, որ Վասիլն ինքը իր ձեռքերով սպանի իր երկու զավակներին:
Վասիլի ավագ որդին՝ Սեպուհը, հոր հակապատկերն է. նա դեմ է հոր արարքներին և գրեթե չի մասնակցում հոր արշավանքներին։ Կրտսերը՝ Ատոմը, ընդհակառակը, միշտ ուղեկցում է հորը ու ամենաքաջ կռվողներից է։ Վասիլի կինը՝ Սոֆիան, հասկանում է, որ Աննան դավադրություն է ծրագրում, սակայն նա թույլ է այդ կնոջից և չի կարող կանխել նրա ծրագրերը: Աննան Սեպուհին համոզում է, որ հայրը սպանել է իր մորը՝ Սոֆիային ճիշտ այնպես, ինչպես իրեն՝ սպանելով իր ամուսնուն և երեխաներին: Հայր ու որդի, որ մինչ այդ էլ համերաշխ չէին, այժմ մուտք են գործում լուռ հակամարտության փուլ: Իշխան Վասիլը հրում է որդուն անդունդին նայող բաց պատուհանից և սպանում:
Ատոմը ևս հմայված է Աննայով և նրա հոգում մեծ կիրք է բորբոքվում, որը ստիպում է նրան մտածել, թե հայրը՝ Վասիլը գողացել է իր սերը և բռնացել նրան: Դայակը նկատում է Աննայի հոգեխռովքը: Բայց հոր մեղքերի համար ինչո՞վ է մեղավոր որդին: Առաջարկում է Աննային հնազանդվել ճակատագրին: Բայց Աննան ասում է, որ խոստում է տվել և իր վրեժի մեջ կանգ չի առնելու: Այն ժամանակ երբ Քեսունի տերը իշխանական ժողովի քննությանն էր ներկայացնում Կիլիկիայի Թորոս իշխանին ջախջախելու դավադիր ծրագիրը, ներս է մտնում Ատոմը և անարգում հորը՝ դիմելով հարձակման: Հայրը փորձելով ինքնապաշտպանվել հանում է սուրը և մխրճում որդու սրտի մեջ: Հայտնված Աննան ասում է, որ ինքը մորթել տվեց Ատոմին ճիշտ այնպես, ինչպես Վասիլը՝ իր որդիներին: Աննան ինքնասպանություն է գործում: Իշխանին չի վիճակվում անգամ իրականացնել «բացառիկ կնոջը արժանի բացառիկ մահվան» գաղափարը: Ինքնասպանությամբ Աննան քավում է իր մեղքը, մինչդեռ Վասիլ իշխանը շարունակում է գոյության կռիվը` ասելով. «մահը իր ճամփով, կյանքը իր ճամփով»:

Լևոն Շանթ | Ինկած բերդի իշխանուհին | համառոտ Լևոն Շանթ | Ինկած բերդի իշխանուհին | համառոտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 13, 2016 Rating: 5
Технологии Blogger.