
Որպես Գանգեսի քուրմ, պոետը իր կյանքը տալով Սոմայի լույսին՝ երգում է խելագար Սոմային: Երգում է որպես քրոջ: Դարեր շարունակ, անվերջ, անդադրում, կյանքը երգ շինած փնտրել է նրան չար աշխարհում՝ իմանալով հանդերձ, որ Սոմային սիրողը մեռնում է։ Պոետը մահն է տենչում, սակայն վերջին աղջամուղջում տեսնում է Սոմայի դեմքը: Տեսնում է որպես զոհաբերում: Նա գիտի, որ Սոման մի աղջիկ ու երկնային քույր է, որը սուրբ ծաղիկներին տալիս է թույն, թախիծ ու բույր։ Այդ բույսերից մարդիկ շինում են գինի և այդ սրբազան խմիչքով հարբած՝ ցանկանում Սոմային։ Սոման վառվում է մարդկանց երակներում: Սոման արշալույսների սրբազան արգանդն է, ոգու Ծիր Կաթինը: Ազատություն է և ոգու խնդում։ Մարդու սրտում առաջին անգամ հ֊րի է փոխվում ու Ա՛գնի է դառնում։ Գիշերվա թանձր մթում այդ գինին, սակայն տվել է մարդկանց երկունք ու մահ, գերեզման, հող ու անհուն, որպեսզի մարդիկ խելագար պար բռնեն իր հրդեհում: Կյանքը դառնում է կրակ։ Ամբոխները զրահապատ ծափ են զարկում ու պարում և ամեն մարդ ջահ է դառնում կրակապատ աշխարհում։
Պոետը դիմում է հեռավոր ընկերներին ու եղբայրներին, որ գան ու մտնեն այդ շուրջպարի մեջ: Անվերջ գալիս են ամբոխները ահագին, որպեսզի ողջակիզեն հին կյանքը կրակին: Հրդեհում պար են բռնում ամբոխները խելագար։ Այդ կրակի մեջ մարդկանց արյունը զոհ է սրբազան և Սոմայի դեմքը ժպտում է աշխարհին այս հրդեհներում աշխարհասասան…
Պոետը պատրաստ է ինքն էլ վառվել հիմա, որպես զոհ Սոմայի կամքի:
Սոմայի սերը թույն է ու գինի, բայց քաղցր է այնքան: Պոետի կյանքը կմարի որպես հին, չնչին մի կայծ, բայց կվառվի բոլոր գալիք արշալույսներում…
Տես նաև Ամբոխները խելագարված, Դանթեական առասպել, Մահվան տեսիլ, Խմբապետ Շավարշը, Ազգային երազ, Երեքի դեկլարացիա, Երկիր Նաիրի
Եղիշե Չարենց | Սոմա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 18, 2016 Rating:
