Պարույր Սևակ | Թաքուն երազանք


Արտառո՞ց եմ ես,
Անհասկանալի՞:
Ոչի՜նչ,
Քեզ կօգնեն,
Եվ կհասկանաս:


Հավատա՛, կօգնե՜ն:

Չ՞է որ ամեն ծառ
Իմ արմատաշատ բացատըրումն է
Եվ իմ ճյուղառատ լուսաբանումը:

Ամե՛ն արարած,
Նույնիսկ բզեզը,
Իմ բնագըրի մեկնությունն է հենց:

Ամե՛ն մի կացին,
Ամե՛ն բահ ու մուրճ,
Սարից թավալվող ամե՛ն քարաժայռ,
Ափերը թակող ու ետ ընկըրկող
Ամե՛ն մի ալիք
Իմ իսկ խոսքերի արձագանքումն են,
Ո՛չ,
Իմ խորքերն են արձագանքումը
Նրանց բոլորի...

Այնպես որ` կօգնե՜ն,
Ու կհասկանաս:

20.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Թաքուն երազանք Պարույր Սևակ | Թաքուն երազանք Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июня 21, 2017 Rating: 5
Технологии Blogger.