Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում I


Ճանապարհների փոշիների մեջ
Դնում են կնիք նախարարական,
Մի կնիք,
Որին հաշվի չի առնում
Լոկ օրինազանց - քրեագործ քամին...


Սրտի տրոփ ու բաբախ են բաշխում
Մայթերին անկյանք...

Վստահություն են ներշնչում հողին,
Ա՛յն վաղընջական - հինավուրց հողին,
Որ չի կորցնի վստահությունը...

-Այդ... իմ քայլե՜րն են:

18.XII.1959թ.   
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում I Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում I Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 27, 2017 Rating: 5
Технологии Blogger.