Պարույր Սևակ | Ռետին չեմ - թուղթ եմ


Ա՜խ, դժբախտաբար, ռետինի՛ց չեմ ես,
Որ ձգես՝ ձգվեմ,
Թողնես՝ կարճանամ,
Ինչքան ճմըռթես՝
Թողնելուց հետո
Շուտ վերըստանամ իմ տեսքը նախկին։

Ես, ավելի շուտ, թղթի եմ նման,
Քաշես՝ կպատռես,
Ճմըռթես՝ պրծա՜վ -
Իմ նախկին տեսքը չի՜ վերականգնի
Եվ ո՛չ մի արդուկ։

Կյանքի հետքերը վրաս են մնում
Եվ անց չեն կենում,
Ինչպես տառերը՝ մամըլված թղթից...

29.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ռետին չեմ - թուղթ եմ Պարույր Սևակ | Ռետին չեմ - թուղթ եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 04, 2017 Rating: 5
Технологии Blogger.