Պարույր Սևակ | Միոտանին


Մի ոտ չունեմ,
Ուստի և ձեր երկուսի տեղ
Երեքն ունեմ:
Երկու ոտով,
Ինչ դուք չունեք և հեշտ կոչում եք «հենակներ»,
Ես մայթերն եմ կետադըրում,
Որ մարդկային կյանքի վեպը դյուրին կարդա
Մայթագրեր ընթերցելու ընդունակը,
Իսկ երրորդով,
Որի համար ինձ կոչում են միոտանի
Երրորդով էլ տնտեսում եմ տան ծախսերըս՝
Ձեր զույգի տեղ միշտ կենտ կոշիկ պատվիրելով:

Չե՞ք նախանձում...

1963թ., X,XI.1965թ.       
Երևան, Չանախչի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Միոտանին Պարույր Սևակ | Միոտանին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 20, 2017 Rating: 5
Технологии Blogger.