Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VIII


Երդիկի նման` բաց են աչքերըս,
Բերանս է բացվում` մի լայն դռան պես,
Բայց նա - ծխի պես - մնում է ներսում
Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս...

Ճչում է, սակայն... ինչպես քնի մեջ.
Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց...

Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ`
Նա - քարի նման - ներքև է ընկնում...

Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի,
Որ չի բաժանվում այլ թվի վրա...

-Այդ... իմ տանջա՜նքն է:

31.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VIII Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում VIII Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 03, 2017 Rating: 5
Технологии Blogger.