Հարուկի Մուրակամի | Նորվեգական անտառ



Տոորու Վատանաբեն հիշում է իր ուսանողական տարիները, երբ նա Տոկիոյի համալսարանի ուսանող էր:
Գրքի սկզբում պատմվում է, թե ինչպես է 37-ամյա Վատանաբեն ժամանել Համբուրգ, որտեղ լսում է Բիթլս խմբի «Նորվեգական անտառ» երգի մշակումը և հիշում է իր երիտասարդությունը: Վատանաբեի ընկերներն են Կիձուկին և Նաոկոն: Սակայն Կիձուկին ինքնասպան է լինում 17 տարեկանում: Վատանաբեն և Նաոկոն ծանր են տանում ընկերոջ կորուստը: Նրանց ֆիզիկական մերձությունից հետո Վատանաբեն զգում է, որ սիրում է Նաոկոյին: Սակայն Նաոկոյի համար սա լրիվ սեր չէ: Նա իրականում սիրում է Կիձուկիին, իսկ Վատաբեի հետ նա պարզապես կապված է: Նաոկոն ունի հոգեբանական խնդիրներ: Նրանց հարաբերությունները զարգանում են հասարակական հուզումների ֆոնի վրա: Քոլեջի ուսանողները դասադուլ են անում և տենչում են հեղափոխություն: Բայց Վատանաբեն չի կարեկցում նրանց: Նրա միակ ընկերը Նագասավան է, որը սովորում է երկրորդ կուսում և կարդում է Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպը: Դասադուլը ոչնչով չի ավարտվում, իսկ Վատանաբեն ապրում է նամակներով, որոնք նրան է ուղարկում հոգեբուժարան տեղավորված Նաոկոն:

Շուտով, սակայն, Վատանաբեն ծանոթանում է թատերական դրամատուրգիայի դասերի իր դասընկերուհու՝ Միդորիի հետ: Նա այնքան է ձգում Վատանաբեին, որ նրանց հարաբերությունները բուռն զարգացում են ապրում: Զուգահեռաբար Վատանաբեն և Նագասավան այցելում են տարբեր աղջիկների՝ ծանոթանալով նրանց հետ բարերում և մոռանալով հաջորդ իսկ օրը:
Վատանաբեն այցելում է Նաոկոյին Կիոտոյի մոտակայքում գտնվող կլինիկայում: Այստեղ նա ծանոթանում է Իսիդա Ռեյկոյի՝ մեկ ուրիշ աղջկա հետ: Ռեյկոն և Նաոկոն կիսվում են Վատանաբեի հետ իրենց անցյալի հուշերով: Նաոկոն պատմում է իր ավագ քրոջ հանկարծակի մահվան մասին: Վերադառնալով Տոկիո Վատանաբեն նամակ է գրում Ռեյկոյին և խորհուրդ է հարցնում: Նա չգիտի, թե ով է իր համար ավելի թանկ՝ Միդորին, թե Նաոկոն: Նա չի ուզում ցավացնել առանց այդ էլ գրգռված Նաոկոյին, բայց չի ուզում նաև կորցնել Միդորին: Ռեյկոն խորհուրդ է տալիս մնալ Միդորիի հետ և տեսնել, թե ինչ դուրս կգա նրանց հարաբերությունից:
Ավելի ուշ Վատանաբեին լուրեր են հասնում Նաոկոյի մահվան մասին: Ցավի և շփոթմունքի մեջ նա ճանապարհորդում է Ճապոնիայում, իսկ Միդորին, որը չգիտեր, թե ինչ է պատահել, փորձում է պարզել, թե ինչ է կատարվում Վատանաբեի հետ: Մեկ ամսից նա վերադառնում է Տոկիո, որտեղ հանդիպում է Ռեյկոյի հետ: Վատանաբեր հասկանում է, որ Միդորին իր կյանքի ամենակարևոր անձնավորությունն է: Նա զանգահարում է Միդորիին, որպեսզի սեր խոստովանի նրան:

Տես նաև Ագուտագավա Րյունոսկե Պատմվածքներ 
Հարուկի Մուրակամի | Նորվեգական անտառ Հարուկի Մուրակամի | Նորվեգական անտառ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 19, 2017 Rating: 5
Технологии Blogger.