Պարույր Սևակ | Չհալվող կարկուտ


Շոգ է այնպե՛ս,
Եվ այնպես տա՜ք,
Այնպե՛ս,
Կարծես
Կանաչ գույնի
Հուր է ծփում
Ոտներիդ տակ:

Արև: Կեսօր:
Տապ ահարկու:
Եվ թփի տակ՝
Մի բուռ կարկուտ,
Որ չի հալվում,
Թեպետ անգութ
Արև է, տաք,
Տոթ ահարկու:

Արևկող են իրենց տվել
Ճերմա՜կ-ճերմա՜կ մի բուռ ձվեր:

Ու երբ պետք է՝
Սարյակի տեղ
Նրանց վրա նստում է թուխս
Բարի թփի ստվերը թուխ...

24.IV.1959թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Չհալվող կարկուտ Պարույր Սևակ | Չհալվող կարկուտ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 09, 2018 Rating: 5
Технологии Blogger.