Սիրում եմ լինել ինքըս իմ հյուրը
Ու հյուրասիրվել համեղ... հուշերով,
Եվ կոչնակներ ունենալ նրանց,
Որոնց անունը ես չեմ մոռանա,
Ինչպես սեփական իմ իսկ անունը,
Բայց նաև նրանց, անունը որոնց
Ես - մի՛ զարմացեք - չեմ հիշում արդեն,
Եվ չի գտնըվի գեթ մի մարդ կյանքում,
Որ կարողանար ինձ հիշեցընել
Անունը նրանց,-
Եկան ու չանցան՝
Մի մազ տանելով,
Մի մաս պարգևած...
[1959թ.]
Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ինքս ինձ հյուր Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2018 Rating: