Հանս Քրիստիան Անդերսեն | Թագավորի նոր զգեստը


Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել աշխարհին հայտնի ամենտաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստնրը կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունը և նա խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կնորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն ինչով աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է վայ դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են անում իրենց գործը։
Հպատակները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որ շուտով պիտի հագնի թագավորը։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանելի հագուստը։
Սակայն թագավորը դերձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովերգել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի տպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում է զգեստը, որն իրականում գոյություն չունի
Թագավորը պարզապես մերկ էր։
Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։
- Ախր թագավորը մերկ է։
Հավաքվածներն իսկույն սկսում են փսփալ ու անկեղծանալով հաստատում, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդում է ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախը վերանում է, իսկ թագավորը մտածում է
- Սրանք բոլորը հիմար են, իսկ ես պիտի գնամ մինչև վերջ։
Ու քիթը ցցած նա առաջ է անցնում, հետևից քարշ տալով հպատակներին, որոնք բռնել էին գոյություն չունեցող զգեստի փեշերը։

Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Թագավորի նոր զգեստը Հանս Քրիստիան Անդերսեն | Թագավորի նոր զգեստը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 07, 2018 Rating: 5
Технологии Blogger.