
1. ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ/«Ավազե ամրոցի աղջիկները»/ Chris Bohjalian «The Sandcastle Girls»
Էլիզաբեթ Էնդիքոթը միացել է հայ փախստականներին օգնող կամավորներին: Հալեպում ընկերանում է Արմենի հետ: Նա ցեղասպանության ժամանակ կորցրել է կնոջն ու մանկահասակ դստերը:
Արմենը հեռանում է Հալեպից, և սկսվում է սիրային նամակագրությունը… Վեպի մյուս կողմում Լաուրա Պետրոսյանն է: Նա մեր ժամանակակիցն է, ապրում է Նյու Յորքում, հաջողակ գրող է:
Նա քիչ բան գիտի իր ընտանիքի անցյալի մասին և չի էլ փորձում իմանալ ավելին: Բայց երբ տատիկի նկարը տեսնում է Բոստոնի թանգարանում…
2. ՓԻԹԵՐ ԲԱԼԱՔՅԱՆ/«Ճակատագրի սև շուն» / Peter Balakian «Black Dog of Fate»
Փիթերը դասական ամերիկյան պատանեկություն է ունեցել, բայց նրա արևոտ աշխարհում կա մութ անցյալ. նախնիների տանջանքներն են ցեղասպանության ժամանակ:
Փիթեր Բալաքյանը բացահայտում է նաև մի ժողովրդի ցեղասպանության ամբողջ սարսափը: «Աշխարհը այն չէ, ինչ կարծում եք». Բալաքյանը վեպն ավարտում է Թուրքիայի հետ ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ, պահանջում է ճանաչում:
Միևնույն ժամանակ հիշեցնում է. «Կան ոճրագործություններ, որ անկարելի է, անթույլատրելի է և՛ մոռանալ, և՛ ներել»:
3. ՄԵԼԻՆԵ ԹՈՒՄԱՆԻ/«Եղել է և չի եղել» /Meline Toumani «There Was & There Was Not»
Ամերիկահայ Մելինե Թումանին 2005-ին գնաց՝ Թուրքիայում ապրելու: Նա համոզված է, որ մարդկային մակարդակում հայ-թուրքական հաշտություն հնարավոր է:
Թումանիին անհանգստացնում էր այն, որ գենոցիդից կախվածությունը խլացնում է հայկական ինքնության մյուս ասպեկտները. «Ես այլևս չէի կարող մասնակցել հայկական որևէ հավաքի, քանի որ թվում էր, թե անկախ նրանից` բանաստեղծությունների ընթերցում էր, համերգ, թե սպորտային մրցույթ, բոլորն էլ վերջում ցեղասպանության մասին էին»:
Հավատո՞ւմ եք, որ կյանքը հումորի լավ զգացում ունի: Վոնեգուտը հավատում է և, որ ամենակարևորն է, հասկանում է այդ հումորը: Այնպիսի տպավորություն է, թե «Կապույտ մորուքում» Ռաբո Կարաբեկյանի տրագիկոմիկ ինքնակենսագրությունը հենց կյանքն է գրել, իսկ Կուրտ Վոնեգուտը պարզապես դետալներ է ավելացրել:
Եվ այդ տանդեմը այնքան հաջող է, որ կարելի է շնորհավորել կողմերին: Ռաբո Կարաբեկյանը մտացածին կերպար է: Իբր ցեղասպանությունից փրկված ընտանիքից է: Նկարիչ է:
Վոնեգուտի պատմությունը միաժամանակ աբստրակտ-իմպրեսիոնիստների, հայերի ազգային ողբերգության, ստեղծագործական ճգնաժամի, երիտասարդական սերերի ու կեղծ հանճարների մասին է:
5. ՄԱՐԳԱՐԵԹ ԱՃԵՄՅԱՆ/ «Թակոց դռանը» /Margaret Ajemian. «The Knock at the Door»
Մարգարեթը ծնվել ու մեծացել է հայկական ողբերգությունից շատ տարիներ անց ու շատ հեռու` ապահով ու զարգացած Նյու Յորք Սիթիում: Բայց ամբողջ մանկությունն անցել է ցեղասպանության մռայլ պատմություններով:
15-ամյա Էսթերին (հեղինակի մորը) գաղթի ճանապարհին բռնությամբ բաժանում են ընտանիքից: Նրան, կամքին հակառակ, ամուսնացնում են թուրքի հետ:
Ահներթն ասում է` իր գիրքը մոր և դստեր հարաբերությունների, նրանց զրույցների մասին է, որում յուրաքանչյուրը կարող է նմանություներ գտնել:
6. ՄԱՐԿ ՄՈՒՍԹՅԱՆ/«Ժանդարմը» /Mark T. Mustian «The Gendarme»
Էմեթ Քոնը Առաջին համաշխարհային պատերազմի վետերան է: Այն, ինչ հիշում է Էմեթը, նրա շրջապատում կա՛մ միտումնավոր մոռացել են, կա՛մ ժխտում են: Կյանքի ավարտին վերադարձած հուշերում Էմեթն այն ժանդարմներից մեկն է, որոնք հայերին քշում էին անապատ, խոշտանգում ու կոտորում:
Արյան ու դաժանության այդ մռայլ անցյալում, սակայն, Էմեթին ժպիտ է պարգևում լուսավոր մի կերպար: Արաքսին է` թուրք ժանդարմի միակ սերը:
Ծերունի Էմեթի միակ երազանքը Արաքսիին գտնելն ու ներողություն խնդրելն է…
7. ՖԵԹԻԵ ՉԵԹԻՆ/«Իմ տատը» /Fethiye Cetin. «My Grandmother»
Չեթինի տատիկի իրական անունը Հերանուշ էր: 1915-ին նա մոտ 10 տարեկան էր: 2000-ին Սեհերը մահացավ, և Չեթինը նրա համար մահախոսական հրապարակեց «Ակոս» շաբաթաթերթում:
Չեթինը ջերմ հարաբերություններ ուներ «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի հետ: Տատի պատմությունը Չեթինը հրապարակել էր 2004-ին:
Նրա վերջին` «Ես ամաչում եմ» աշխատությունը ներկայացնում է Չեթինի կասկածները և մտահոգությունները Հրանտ Դինքի գործով, որում նա ընդգրկված է որպես Դինքի ընտանիքի փաստաբան:
Յոթ վեպ Հայոց Ցեղասպանության մասին
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 24, 2018 Rating:
