Պարույր Սևակ | Ինձ թվում էր նա գեղեցիկ


Ինձ թվում էր նա գեղեցիկ,
Ինձ թվում էր նրա նման
Ուրիշ աղջիկ գյուղում չկա:
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով:

Մինչև հիմա կա այն հացին,
Որի բնին մինչև հիմա
Նրա անվան փորվածքը կա:
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով:

Նա ինձ համար թանկ էր, անգին,
Ես առաջին անգամ հանգին
Նրա անվամբ ծանոթացա:
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով:

Կարծես ինքս էլ ինձնից թաքուն,
Կարմըրելով թունդ ամոթից՝
Ես գողություն արի կյանքում.
Նրա նկարն անհետացավ
Մեր ջոկատի պատի թերթից...
Արժե՞ արդյոք շարունակել՝ ձեր կարծիքով...

01.XI.1952թ.         
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ 
Պարույր Սևակ | Ինձ թվում էր նա գեղեցիկ Պարույր Սևակ | Ինձ թվում էր նա գեղեցիկ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 29, 2018 Rating: 5
Технологии Blogger.