Պարույր Սևակ | Գարնանային


Գարո՜ւն է...

Փողոցով անցնում ես ակամա ժպտալով,
Ժպտալով ալիքվող մայթերին,
Շենքերին, որ իրենց վարդագույն տուֆ քարով
Թվում են քեզ այսօր անթերի:

Ուզում ես մոտենալ, մի բարի խոսք ասել
Գլանակ վաճառող ծերուկին,
Քեզ դիմող կոլխոզնիկ քեռու հետ սկսել
Մի զրույց սրտառուչ-սրտագին:

Թվում է՝ ծանոթ են անծանոթ այս կանայք,
Մտերիմ՝ աղջիկներն այս ջահել.
Թվում է՝ բոլո՜րն էլ քեզ պիտի հասկանան
Եվ նույնիսկ... կարող են քեզ սիրե՜լ...

Գարուն է...

31.III.1951թ.         
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Գարնանային Պարույր Սևակ | Գարնանային Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 14, 2018 Rating: 5
Технологии Blogger.