![](https://3.bp.blogspot.com/-KGaVew0LGQ4/VNt4WzJhuxI/AAAAAAAAAUo/YQA4WhvAagIJufRiNO-3YhCmChQu6LfzgCPcBGAYYCw/s1600/images%2B%25281%2529.jpg)
Անպարտելիները – Եր.: Սարգիս Խաչենց,
ՓՐԻՆԹԻՆՖՈ, Անտարես, 2018 – 334 էջ:
ԳՐԱԿԱՆ ԿՈԹՈՂՆԵՐ մատենաշարի հերթական հատորը բովանդակում է ամերիկյան արձակի խոշորագույն ներկայացուցիչ Ուիլյամ Ֆոլքների (1867-1962) «Անպարտելիները» վեպը (1937): Երկը մաս է կազմում հեղինակի յոքնապաթոֆյան ասքապատումի, ուր գրողի յուրահատուկ լեզվով ու ոճով արտահայտված են հարավի պատմությունն ու բարքերը:
Վեպի առաջին հայերեն հրատարակությունն է՝ թարգմանչի առաջաբանով և ծանոթագրություններով:
Թարգմանիչ՝ Վահան Մկրտչյան
Խմբագիր՝ Շուշան Մակարյան
Հրատ. խմբագիր՝ Սամվել Խաչատրյան
Էջադրում՝ Անժելա Մանուկյան
Վահան Մկրտչյան (1955-2014) - բանասեր, թարգմանիչ:
Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: 1987-1990 թվականներին աշխատել է ԳԱԱ լեզվի ինստիտուտում որպես գիտաշխատող: 1994-2000 թթ. ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում: Այդ տարիներին հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ու գրքեր հայ և համաշխարհային ռազմարվեստի պատմության վերաբերյալ:
2008 թ. Վ. Մկրտչյանի թարգմանությամբ լույս է տեսել Էռնստ Կասսիրերի «Էսսե մարդու մասին. Մարդկային մշակույթի փիլիսոփայական ներածություն երկը», հրատարակության է պատրաստվում Ռիչարդ Թառնասի «Արևմտյան փիլիսոփայության պատմություն» աշխատությունը, որի թարգմանությունը Մկրտչյանն իրականացրել է վերջին տարիներին:
Ուիլյամ Ֆոլքների «Անպարտելիները» վիպակի հրատարակությունըւ նվիրվում է Վահան Մկրտչյանի՝ շնորհաշատ մտավորականի և անզուգական մարդու հիշատակին:
Ուիլյամ Ֆոլքներ | Անպարտելիները
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 08, 2018 Rating:
![Ուիլյամ Ֆոլքներ | Անպարտելիները](https://3.bp.blogspot.com/-KGaVew0LGQ4/VNt4WzJhuxI/AAAAAAAAAUo/YQA4WhvAagIJufRiNO-3YhCmChQu6LfzgCPcBGAYYCw/s72-c/images%2B%25281%2529.jpg)