Պարույր Սևակ | Թե ասես մատս վարունգ է


Թե ասես. «Մատըս վարունգ է»,
Աղ կառնի ու մոտ կվազի,
Թե ասես. «Աչքըս դուրս եկավ»,
«Տուր տանեմ խեղճ կատվիս» կասի:
Բայց փորձիր հիմար գտնվել`
Հունվարին մրսել ու հազալ,
Լեղաճաք կփախչի հեռու.
«Նման է թոքախտի հազի»:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Թե ասես մատս վարունգ է Պարույր Սևակ | Թե ասես մատս վարունգ է Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 28, 2018 Rating: 5
Технологии Blogger.