Սքոտ Ֆիցջերալդ | Ռազմաճակատում չհայտնվեցի


Ես համալսարանս ավարտել եմ 1916-ին և այս տարի մեր քսաներորդ տարելիցն է: Մենք մեզ միշտ անվանում էինք «պատերազմի զավակներ», չէ որ մենք բոլորս էլ դրա հետ կապ ենք ունեցել և պատերազմի մասին այդ օրը ավելի շատ էինք խոսում, քան մեր նախորդ հանդիպումների ժամանակ, միգուցե պատերազմի շունչն էր զգացվում կրկին: Հանդիպման հաջորդ երեկոյան Փիթի բարի առանձին սենյակում երեքով խոսում էինք պատերազմի մասին, երբ դասարանցիներիցս մեկը ներս մտավ և նստեց մեզ հետ: Մենք գիտեինք, որ մեր դասարանից էր, քանի որ աղոտ հիշեցինք և՛ նրա դեմքը, և՛ անունը ու այն, որ նա մեզ հետ շրջանավարտների շքերթին էր եղել: Նա թողեց քոլեջը, երբ նախավերջին կուրսում էր և այս քսան տարիների մեր հավաքներին չէր մասնակցել:
-Դե՜, բա՛րև, Հի՛բ, – մի պահ վարանելուց հետո ասացի ես: Մնացածները միացան ինձ, պատվիրեցինք էլի գարեջուր և շարունակեցինք պատերազմի մասին խոսել:
-Ասեմ ձեզ, որ մի տեսակ հուզիչ էր, երբ կեսօրին դրեցինք պսակը:
Նա նկատի ուներ բրոնզե հուշատախտակը, նվիրված այն տասնվեց հոգու հիշատակին, ովքեր մահացել էին պատերազմում:
Կարդալով Էյբ Դանզերի, Փոփ Մքգոանի և այլ ընկերների անունները՝ մտածում ես, որ արդեն քսան տարի է, ինչ մահացած են, իսկ մենք միայն ծերանում ենք:
Եթե նորից երիտասարդ լինեի, կմասնակցեի մեկ այլ պատերազմի, – ասացի ես նորեկին, -Հի՛բ, դու ճակատում եղե՞լ ես:
-Ես բանակում ծառայել եմ, բայց ճակատում չեմ եղել:
Պատերազմը, գարեջուրը, և ժամերը այդպես էլ ձգվում էին: Բոլորս անդադար փորձում էինք ինչ-որ բան պատմել, զվարճալի, սարսափելի կամ դեռ չլսված, բացի Հիբբից, նա լուռ էր: Միայն երբ լռություն տիրեց, Հիբը կարծես ներողություն խնդրելով, ասաց.
Ես կհայտնվեի ճակատում, եթե նրանք չկասկածեին, որ ես մի փոքր տղայի էի ապտակել:
Մենք զարմացած նայեցինք նրան:
-Իհա՛րկե, ես այդպիսի բան չէի արել, – ավելացրեց նա, – բայց դրա շուրջ աղմուկ բարձրացավ:
Նա լռեց, բայց մենք նրան քաջալերեցինք, որ խոսի, մենք շատ էինք խոսել և թվում էր, թե նրա պատմությունը արժեր լսել:
Շատ բան չկա պատմելու: Մի փոքրիկ տղա, իր հոր հետ քաղաքում զբոսնելիս, հորը ասաց, որ զինվորական ոստիկանության մի սպա՝ կապույտ թևկապով, ամբոխում խփել է նրան և ինձ մատնացույց արեց: Մի ամիս հետո պարզվեց, որ նա միշտ զինվորներին մեղադրել է իրեն խփելու համար, այնպես որ ինձ բաց թողեցին: Էյբ Դանզերի անունը հուշատախտակին, ինձ այսօր ստիպեց այս ամենի մասին մտածել: Ինձ մի քանի շաբաթով նստեցրին Լիվենվորսի բանտ, մինչ ընթանում էր հետաքննությունը, իսկ նա նստած էր իմ կողքի խցիկում:
Էյբ Դանզերըմեր դասարանում համարվում էր հերոս, և մենք բոլորս բարձրաձայն միասին բացականչեցինք.
-Ինչո՞ւ նրան երաշխավորեցին «Լավ ծառայության համար» շքանշանով:
-Գիտեմ:
Բայց Էյբ Դանզերն ինչ՞ էր անում Լինվենվորսում:
Եվ նորից Հիբբինգը կարծես ներողություն էր խնդրում:
Բավականին տարօրինակ է, բայց ես էի նրան ձերբակալել: Բայց նա չէր մեղադրում ինձ, որովհետև դա իմ աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում, և երբ մի քանի ամիս հետո էլ ես հայտնվեցի կողքի խցիկում, նա նույնիսկ ծիծաղում էր:
Հիմա մեզ բոլորիս հետաքրքիր էր:
Ինձ ծառայության էին նշանակել Կանզաս սիթիի ռազմական ոստիկանությունում և հենց առաջին օրը հանձնարարեցին սվիններով զինված զինվորների մի կարգախումբ վերցնել և գնալ մի մեծ հյուրանոց, մոռացել եմ անունը, պետք է ճիշտ սենյակը գնայի: Երբ դուռը թակեցի ու ներս մտա, երբևէ այդքան շատ ուսաստղեր և ուսադիրներ չէի տեսել իմ կյանքում, միայն գեներալներից ու գնդապետեր կային: Իսկ կենտրոնում կանգնած էր Էյբ Դենզերը և մի թեթևաբարո աղջիկ, երկուսն էլ սաստիկ հարբած: Միայն մեկ րոպե անց նկատեցի, որ մի բան այն չէր. աղջկա հագին Էյբի վերարկուն էր և գլխարկը, իսկ Էյբի հագին՝ աղջկա զգեստն ու գլխարկը: Այդ վիճակով նրանք իջել էին հյուրանոցի նախասրահ և անսպասելիորեն բախվել զորաբաժնի հրամանատարի հետ:
Մենք երեքս նայում էինք նրան, սկզբում թերահավատորեն, հետո զարմացած, ի վերջո հավատացինք: Մենք սկսեցինք ծիծաղել, բայց հետո չկարողացանք՝ միայն նայում էինք Հիբբինգին հիմար ժպիտները դեմքերիս, պատկերացնելով մեզ Էյբի փոխարեն:
Նա քեզ ճանաչե՞ց, – վերջապես հարցրեցի ես:
Երևի:
Հետո ի՞նչ եղավ: Մենք երեքս նայում էինք նրան, սկզբում թերահավատորեն, հետո՝ զարմացած, ի վերջո հավատացինք: Մենք սկսեցինք ծիծաղել, բայց հետո դադար տալով՝ միայն նայում էինք Հիբբինգին՝ հիմար ժպիտները դեմքերիս՝ պատկերացնելով մեզ Էյբի փոխարեն:
Նա քեզ ճանաչե՞ց, – վերջապես հարցրեցի ես:
Երևի:
Հետո ի՞նչ եղավ:
-Ամեն ինչ եղավ արագ և անաղմուկ: Մենք նրանց հագուստները փոխեցինք, գլուխները մտցրեցինք սառը ջրի մեջ, հետո ես նրանց շրջապատեցի երկու շարք զինվորներով և կարգադրեցի՝ «Քայլով մարշ»:
Եվ ուղարկեցիր ծերուկ Էյբիին բանտ, – բացականչեցինք մենք:-Լավ է, որ չխելագարվեցիր: Դու մտածում էիր, որ էս է կխելագարվես:
Քիչ էր մնում Գեներալի դեմքի արտահայտությունից մտածեի, որ հավանաբար նրան կկրակեն: Երբ մի քանի ամիս հետո ես հայտնվեցի Լիվենորսում, և իմացա, որ նա դեռ կենդանի է՝ շատ ուրախացա:
Չեմ հասկանում, – ասաց Ջո Բունը, – նա համալսարանում ընդհանրապես չէր խմում:
Այդ ամենը հենց նրա շքանշանից սկսվեց, – ասաց Հիբբինգը:
Դրա մասին էլ գիտե՞ս:
Իհա՛րկե, մենք միևնույն դիվիզիայում էինք և միևնույն նահանգից:
Բայց կարծես դու ճակատում չե՞ս եղել:
Չեմ եղել: Ոչ էլ Էյբն է եղել: Դե նրա բախտը կարծես բերում էր: Իհարկե չես համեմատի ձեր տեսածի հետ, բայց այնուամենայնիվ….
Ինչի՞ համար նրան շքանշանի ներկայացրեցին, – ընդհատեցի ես, – և դա ի՞նչ կապ ունի նրա խմելու հետ:
Դե, գիտեք, այդ խեղդվածները նրան հանգիստ չէին տալիս, և նա երազին սարսափներ էր տեսնում:
Ինչ խեղդվածնե՞ր, ի սեր Աստծո, դու մեզ խելագարության կհասցնես: Դա կարծես այն պատմությունը լինի . «Ի՞նչը սպանեց շանը»:
Շատերը կարծում էին, որ նա կապ չուներ այդ խեղդվածներ հետ: Նրանք կարծում էին ռմբարձակն է մեղավոր:
Մենք ծանր հոգոց հանեցինք, բայց ոչ մի բան անել չէինք կարող, նա էր պատմողը և պետք է պատմեր իր ձևով:
Ի՞նչ ռմբարձակ, – համառորեն հարցրեցի ես:
Դե նկատի ունեմ Ստոուկսի համակարգը: Հիշու՞մ եք այն հին խողովակները, որոնք դնում էին քառասունհինգ աստիճանի տակ: Արկը պետք էր դնել փողի միջով:
Մենք հիշում էինք:
Այդ օրը, երբ դա տեղի ունեցավ, Էյբը ղեկավարում էր, այսպես կոչված «չորրորդ գումարտակ»-ը, և տանում էր այն տասնհինգ մղոնի վրա գտնվող հրաձգարանը: Դա իրականում գումարտակ չէր, այլ հրազենային մեքենայական ջոկատ, մատակարարման ջոկատ, բժշկական ջոկատ և շտաբ: Շտաբն ուներ ռմբարձակներ, մեկ ֆունտանոց թնդանոթ, ազդանշանային կորպուս, նվագախումբ, և հեծյալ սանիտարներ, կարծես մի ամբողջ գազանանոց լիներ: Էյբին ղեկավարում էր այդ գազանանոցը, բայց այդ օրը բժշկական և մատակարարման սպաներից շատերը առաջին գիծ էին գնացել, և քանի որ նա կոչումով ավագ լեյտենանտ էր՝ նա էր ղեկավարում նաև մյուսներին: Վստահ եմ, որ նա այդ օրը շատ հպարտ էր, իհարկե, քսանմեկ տարեկանում ղեկավարել գումարտակ: Նա ձիու վրա նստած գլխավորում էր այդ ամենը և հավանաբար իրեն «Քարեպատ» մականունով Ջեկսոնի տեղն էր դրել: Հը, տղաներ, երևի ես ձեզ ձանձրացրեցի: Դա տեղի է ունեցել օվկիանոսի անվտանգ կողմում (այն ափին, որտեղ պատերազմ չկար):
Շարունակի՛ր:
Ուրեմն, մենք բոլորս Ջորջիայում էինք, ինչպես գիտեք այնտեղ շատ փոքր պղտոր գետակներ կան, որ անցնում են մեծ հին լաստերով, որոնք դանդաղ ափից ափ են քաշում ճոպանի օգնությամբ: Ցանկության դեպքում դրանց վրա կարելի է տեղափոխել մոտ հարյուր մարդ: Երբ կեսօրին Էյբի գումարտակը անցավ և հասավ գետակին, նա նկատեց, որ իրենցից առաջ երրորդ գումարտակը նույնիսկ գետի կեսն էլ չի անցել, և հաշվի առնելով լաստի մեկ ափից մյուսը հասնելու և վերադառնալու արագությունը, պարզ էր դառնում, որ դա դեռ երկար կտևի: Այսպիսով նա մարդկանց քիչ ներքև տարավ ափով ՝ ստվերի տակ, և պատրաստվում էր հրաման տար, որ մի բան ուտեն, երբ մոտեցավ մի սպա՝ փոշոտված երկար ձիավարելուց. դա կապիտան Բրաունն էր, նա հարցրեց, թե ո՞ւր է շտաբի հրամանատար սպան:
Ես եմ, պարոն, – ասաց Էյբը:
-Շատ բարի: Ես հենց նոր եմ եկել ճամբար, և հրամանատարությունը իմ վրա եմ վերցնում, – ասաց սպան:
Հետո շարունակեց այնպես, կարծես թե Էյբն էր մեղավոր.
Ես ստիպված էի շատ արագ սլանալ քեզ հասնելու համար: Որտե՞ղ է ստորաբաժանումը:
Այստեղ, պարո՛ն, ահա այնտեղ մատակարարման ջոկատը, և մի քիչ այն կողմ բժշկական ստորաբաժանումը. պատրաստվում էի նրանց ճաշելու հրաման տալ:
Նրա հայացքից Էյբը լռեց: Կապիտանը հավանաբար չէր պատրաստվում նրանց ուտելու հնարավորություն տալ, հավանաբար ցույց էր տալու իր հեղինակությունը: Նա չէր էլ պատրաստվում նրանց հանգստանալու հնարավորության տալ, նա ուզում էր տեսնել, թե ինչպիսին է իր ստորաբաժանումը, (այդ ամենը նա տեսել էր միայն թղթի վրա ): Երկար մտածելուց հետո նա հրաման տվեց ռմբարձակի դասակին փորձնական մի քանի ռումբ նետել գետի մյուս ափը: Նա նորից չար հայացքով նայեց Էյբին, երբ Էյբը ասաց, որ միայն մարտական զինամթերք ունեն: Այսպիսով ընդունելով առաջարկությունը նա մի քանի դրոշակներով ազդանշան ուղարկեց գետի մյուս կողմը, որ ազդանշան տան, եթե հանկարծակի ինչ-որ ֆերմերների այն աշխարհ չուղարկեն: Նրանք բեռնանավով անցան մյուս ափը և երբ դրոշակներով ազդանշան արեցին, որ ամեն ինչ մաքուր է, արագ հեռացան այնտեղից, քանի որ Ստոքի ռմբարձակը այնքան էլ ճշգրիտ սարքերից չէ աշխարհում: Հետո ուրախությունը սկսվեց:
Ռումբերը աշխատում էին պայթաքուղով, և քանի որ գետը շատ լայն էր, առաջինը միայն մի փոքրիկ գեյզեր ցայտեց ջրի տակ: Բայց երկրորդը մի ուժեղ թնդյունով հարվածեց ափին, և մի քանի ձիեր սկսեցին խուճապհար փախչել լաստանավի վրայից, որը գտնվում էր գետի մեջտեղը՝ մոտ հիսուն մետրի վրա: Էյբը կարծեց, որ դա կզսպի Նորին Մեծություն կապիտանին, բայց նա միայն ասաց, որ պետք է սովորեն հրետանային գնդակոցությանը և հրամայեց մեկ անգամ էլ կրակել: Նա կարծես երես առած երեխա լիներ խաղալիքով, որը բոլորին նյարդայնացնում էր:
Հետո պատահեց այն, ինչ երբեմն պատահում է այդ ռմբարձակների հետ, և դու ոչ մի բան չես կարող անել. գնդակը լռվեց գնդացիրի մեջ: Եվ մոտ տաս հոգի միաժամանակ գոռացին՝ «Ցրվե՛ք», և ես՝ ինչպես և բոլորը, փախա, ինչքան կարողացա հեռու գնացի ու պառկեցի: Եվ ինչ արեց այդ հիմար Էյբը՝ նա գնաց, թեքեց գնդացիրի փողը և գնդակը գլորվեց դուրս: Նա փրկեց ռմբարձակը, բայց ընդամենը հինգ վայրկյան էր նրա և հավերժության միջև, իսկ թե ինչպես նա պայթունից փրկվեց, դա ինձ համար մինչև հիմա առեղծված մնաց:
Հենց այդ պահին ես ընդհատեցի Հիբբինգին:
Դու կարծես ասում էիր, որ ինչ-որ մարդիկ են սպանվել:
-Հա, իհարկե, բայց դա ավելի ուշ էր: Այսպիսով երրորդ գումարտակն արդեն անցել էր, երբ կապիտան Բրաունը ձևավորեց ստորաբաժանումները և երթով գնացինք դեպի լաստանավը և սկսեցինք բարձրանալ: Երկրորդ լեյտենանտը, ով պատասխանատու էր լաստանավ բարձրանալու համար, խոսեց կապիտանի հետ:
-Այս հին տաշտը մի տեսակ հոգնել է, ամբողջ օրը աշխատել է: Հանկարծ շատ չբեռնեք:
Բայց կապիտանը չլսեց նրան: Նա ուղարկում էր զինվորներին, կարծես նրանք ծովատառեխ լինեին, և ամեն անգամ էյբը կանգնում էր բազրիկի վրա ու գոռում.
Արձակե՛ք ուսապարկերը. (այս ամենը նա անում էր առանց կապիտանին նայելու, քանի որ նա հասկացելէր, որ իր հրամաններից բացի ոչ մի հրաման կապիտանը սրտով չի): Բեռնումը ղեկավարող սպան նորից զգուշացրեց.
Լաստանավը շատ ցածր է ջրի մեջ, – ասաց նա: – Դա ինձ դուր չի գալիս: Երբ դուք սկսեցիք կրակել թնդանոթից, ձիերը սկսեցին ցատկել, մարդիկ՝ վազվզել այս ու այ կողմ ՝ խախտելով լաստանավի հավասարակշությունը:
Ասա՛ կապիտանին, – ասաց Էյբը, – նա ամեն ինչ գիտի:
Կապիտանը լսեց սա: -Եվս մեկ բեռնում, – հրամայեց նա: – Իսկ սրա մասին այլևս չեմ ուզում խոսել:
-Լաստանավն իսկապես գերբեռնված էր, նույնիսկ ըստ կապիտան Բրաունի կարծիքով: Էյբը բարձրացավ բազրիկին, որպեսզի հայտարարություն անի:
Նրանք արդեն անգիր են արել այս ամենը, – պոռթկաց Կապիտան Բրաունը.
Նրանք արդեն հազար անգամ են լսել դա:
Ոչ այս խումբը: – Էյբը մի անգամ ևս կրկնեց հրամանը և մարդիկ արձակեցին իրենց գոտիները, բացի մի քանի հոգուց, ովքեր հեռու էին և ուշադրություն չէին դարձնում: Կամ էլ այքան խիտ էր, որ չլսեցին:
Մենք սկեցինք սուզվել երբ արդեն գետի կեսն անցել էինք, սկզբում շատ դանդաղ, ջուրը թեթևակի հասնում էր կոշիկների մոտ բայց մենք՝ սպաներս, խուճապ առաջացնելու վախից, ձայն չհանեցինք: Ափից այն շատ փոքր գետ էր թվում, բայց այստեղ՝մեջտեղում, հաշվի առնելով արագությունը, որով անցնում էինք, սկսեց թվալ աշխարհի ամենալայն գետը:
Երկու րոպե հետո ջուրը մոտ մի մետր բարձրացավ հին տաշտակում, և այլևս իմաստ չուներ թաքցնել դա: Կապիտանը կարծես ջուրը բերանը առած լիներ: Էյբը նորից բարձրացավ բազրիկին և կարգադրեց պահպանել հանգստությունը և չչճոճել նավը, և որ այդ ժամանակ նոր ափ կհասնեն, և վերջին անգամ զգուշացրեց, որ հանեն ուսապարկերը և հրամայեց, որ ովքեր կարող են լողալ, ցատկեն ջրի մեջ, երբ այն կհասնի ազդրերին: Մարդիկ ենթարկվում էին, բայց դեմքերից էլ անգամ պարզ էր, թե ով գիտեր լողալ, իսկ ով՝ ոչ:
Նավը խորտակվեց մի մեծ չլփոցով: Ափից ընդամենը քսան մետր հեռավորության վրա. նավի քիթը խրվեց ցեխոտ ափում՝ մոտ մեկ ու կես մետր ջրի տակ:
Ես լավ չեմ հիշում հաջորդ տասնհինգ րոպեները: Ես սուզվեցի և լողացի ջրի տակ մի քանի մետր, դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ ինչ է կատարվում շուրջս, բայց ջուրը ամբողջովին դարչնագույն էր դառել, և այդտեղ լսվում էին միապաղաղ ձայներ և փնթփնթոց, և վախի ճիչեր, անգամ մի փոքր կատակ և ծիծաղ: Ես մոտ լողացի և օգնեցի մարդկանց դուրս բերել ափ, բայց դա շատ երկար տևեց այս կոշիկներով:
Երբ էլ ոչինչ չեր երևում գետի մակերեսին, բացառությամբ բեռնանավի մի ծայրի, որը համառորեն չէր սուզվում մինչև վերջ, կապիտան Բրաունը մոտեցավ Էյբին: Կապիտանը խղճուկ տեսք ուներ, դողում էր և գոռոզությունից հետք էլ չէր մնացել:
-Օ՜, Աստված իմ, – ասաց նա , – հիմա ի՞նչ եմ անելու:
Էյբը վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը. կանգնեցրեց մարդկանց, որպեսզի հաշվի ներկաներին:
Առաջին ջոկատից արդեն իսկ երեք հոգի չկար, այսպիսով մենք չսպասեցինք հաշվառման ավարտին. քսան լավ լողորդներին հրաման տրվեց հանվել և սուզվել, և հենց ջրից դուրս էին բերում հերթական մարմինը, գործի էին անցնում բժիշկները: Մենք դուրս բերեցինք քսանութ մարմին, իսկ յոթին կարողացանք փրկել: Սուզորդներից մեկն էլ հետ չեկավ, և հաջորդ օրը նրա դին հանեցին գետից, իսկ նրա այրուն տվեցին մեդալ և թոշակ:
Հիբբինգը լռեց, իսկ հետո ավելացրեց.
Գիտեմ, որ այս ամենը մանկական խաղեր են ձեզ նման կռված տղաների համար:
Ինձ համար դա բավականին ոգևորող պատմություն է, – պատասխանեց Ջո Բունը, – ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել Ֆրանսիայում, սակայն մեծ մասամբ անցկացրել եմ այն Բրեստում՝ բանտարկյալներին հսկելով:
Բայց ինչպե՞ս վերջացավ դա, – հարցրեցի ես, – ինչու՞ Էյբը սկսեց խմել:
Կապիտանի պատճառով, – դանդաղ ասաց Հիբբինգը, – մի քանի սպաներ արեցին ամեն բան, որ Էյբին կամ պարգևատրեն կամ էլ ինչ-որ նման մի բան տան ռմբարձակի դեպքի համար: Կապիտանին դա դուր չեկավ, և նա ամենուրեք սկսեց պատմել, որ Էյբը լաստանավի վրա բարձրացավ և հրամայեց հանել ուսապարկերը, այդ ժամանակ նա բռնվեց լաստանավի ճոպանից և պոկեց այն: Կապիտանը անգամ մի քանի համախոհներ գտավ, սակայն կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ այդ ամենի պատճառը գերբեռնվածություն էր ու արկերի պայթյունից՝ ձիերի իրարանցումն: Բայց այնուամենայնիվ այդ ամենից հետո բանակում նրան այլևս այդքան էլ լավ չէին վերաբերվում:
Այս պահին հանկարծակի զրույցը ընդհատեց հենց ինքը՝ Փիթը, ով առանց վարանելու ասեց.
-Պարո՛ն Թոմլինսոն, պարո՛ն Բուն, Ձեր կանայք ասում են, որ ձեզ վերջին անգամ են կանչում: Նրանք ասում են, որ այդ «հատուկ երեկոն» շատ հաճախ է կրկնվում, և եթե դուք տաս րոպեից չվերադառնաք իջևանատուն, նրանք մեքենայով կգնան Ֆիլադելֆիա:
Թոմը և Ջոնը դժկամությամբ վեր կացան:
Կներեք, որ ամբողջ երեկո ես խոսեցի, – ասաց Հիբբինգը, – բայց իրականում հակառակը պետք է լիներ, դուք պետք է պատմեիք, ես լսեի, այն ամենից հետո ինչ դուք եք տեսել:
Երբ նրանք գնացին, ես ոտքս կախ գցեցի:
Ուզում ես ասել, որ Էյբին Ֆրանսիայում չե՞ն սպանել:
-Ո՛չ, ուշադրություն դարձրու, հուշատախտակին գրված է. «Մահացել է զինվորական պարտքը կատարելիս»:
Բայց ինչի՞ց նա մահացավ:
Հիբբինգը վարանեց.
Նրան կրակեց ժամապահը, երբ Էյբը փորձում էր փախուստի դիմել Լիվենվորսից: Նրան տասը տարի էին տվել:
Օ՜, Աստվա՛ծ իմ, բայց համալսարանում նա շատ լավ տղա էր:
Կարծում եմ միայն ընկերների համար: Բայց նա սնոբ էր (փառասեր), այդպես չէ՞:
-Միգուցե ոմանց համար:
-Բանակում նա չէր ճանաչում իր շատ համադասարանցիներին, երբ նրանց հանդիպում էր:
Այն ինչ ասացի: Այսօր երեկոյան ես մի բան եմ ասել, որ չէր համապատասխանում ճշմարտությանը: Այդ կապիտանի անունը Բրաուն չէր:
Նորից հարցրեցի, թե ինչ է ակնարկում :
Կապիտանի անունը Հիբբինգ էր, – ասաց նա, – ես էի այդ կապիտանը, երբ ես եկա միանալու իմ ջոկատին, Էյբը իրեն այնպես պահեց, կարծես առաջին անգամ էր ինձ տեսնում: Դա ինձ մի տեսակ շփոթեցրեց, քանի որ ես միշտ էլ սիրել եմ այս վայրը: Դե լավ, բարի գիշեր:

Թարգմանությունը անգլերենից՝ Անի Սարգսյանի

Աղբյուրը՝ granish.org 

Սքոտ Ֆիցջերալդ | Ռազմաճակատում չհայտնվեցի Սքոտ Ֆիցջերալդ | Ռազմաճակատում չհայտնվեցի Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 30, 2018 Rating: 5
Технологии Blogger.