Պարույր Սևակ | Քո կյանքը


Քո կյանքը ապարդյուն անցավ -
Անօգուտ, իզուր տեղ կորար,
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար:
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես,
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես...

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Քո կյանքը Պարույր Սևակ | Քո կյանքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 02, 2018 Rating: 5
Технологии Blogger.