Պարույր Սևակ | Ես այնպես հեշտ էի տարվում


Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վառվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում:
Եվ հանկարծ... ես` վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՞նչ - քո սառցից...
Հե՜յ գիտի. ծովերից անցա
Ու հանկարծ... խեղդվեցի առվում:

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ

Պարույր Սևակ | Ես այնպես հեշտ էի տարվում Պարույր Սևակ | Ես այնպես հեշտ էի տարվում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on января 30, 2019 Rating: 5
Технологии Blogger.