Ջորջ Բայրոն | Դու լալիս էիր...


Դու լալիս էիր և արտասունքից
Մեղմ սքողվում էր կապույտն աչերիդ,
Կարծես այն ցողն էր իջնում երկնքից
Եվ ծածկում երկիր, որպես մարգարիտ։
Դու ժպտում էիր,—ցոլքը գոհարի
Հայացքիդ առաջ թվում էր խավար
Կենդանի հուրը քո վառ աչերի
Հաղթում էր այդ ցոլքնանզոր էր գոհար։

 Որպես արևն է երկնքի վերա
Մեղմ շողեր սփռում, ամպեր թափանցում.
Եվ կամա՜ց-կամա՜ց մութը գիշերվա
Մարող բարձունքից քըշում, հալածում,
Օ՜, այդպես և՛ դու պայծառ ժպտալով
Բուռն հրճվանք ես հեգ սրտին բերում,
Եվ հուր-աչերիդ բերկրալից փայլով
Վշտի խավարը միշտ լուսավորում։

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Դու լալիս էիր... Ջորջ Բայրոն | Դու լալիս էիր... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 22, 2019 Rating: 5
Технологии Blogger.