Վոլֆգանգ Գյոթե | Դաշտի վարդը


Փոքրիկ տղան մի վարդ տեսավ
Սիրուն վարդը դաշտի միջին.
Ուրախ-ուրախ շուտ մոտեցավ։
Որ լավ նայե սիրուն վարդին։

 Ա՛յ իմ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Մանուկն ասաց. Քեզ կըքաղեմ,
Ա՛յ իմ վարդիկ դաշտի միջին։
Վարդիկն ասաց. Փշեր ունեմ,
Դու ձեռ մի՛ տալ՝ կարմիր վարդին։

Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
Կարմիր վարդը դաշտի միջին։

Չար երեխան վարդը քաղեց,
Սիրուն վարդը դաշտի միջին.
Վարդը նորան խիստ ծակծկեց.
Բայց և գերի մընաց ձեռին։

Ա՜յ իմ վարդին, կարմիր վարդին.
Կարմիր վարդը դաշտի միջին։

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյան

Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Դաշտի վարդը Վոլֆգանգ Գյոթե | Դաշտի վարդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.