
Մի անգամ մտա ես թավուտ անտառ,
Տեսա նազելուս ու ընկա ետքից․
Հենց որ մոտեցա, նա թե՝ կգոռամ,
Կկանչեմ մարդկանց, հեռացիր ինձնից։
— Ոչինչ, — ասում եմ,—
Եվ իմ նազելուն սեղմում եմ կրծքիս,
Համբույրի տարափ շաղ տալիս սաստիկ․
Բայց նա՝— ա՜խ, կամա՜ց, կամա՜ց, սիրելիս,
Այդպես մեզ լսել կարող են մարդիկ․․․
Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյան
Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Մի անգամ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 15, 2019 Rating:
