Պարույր Սևակ | Մի պահ մեծամտում եմ

Ա՛խ, ի՜նչ բախտ է կյանքում լինել 
Ամենքի պես, 
Ամենքի հետ.
Գիշերները հանգիստ քնել՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ: 
Լինել անդա՛րդ, 
Լինել հանդա՛րտ՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ. 
Կյանքին նայել պա՜ղ ու անթա՛րթ՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ: 
Չմտածե՜լ վաղվա մասին՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ, 
Կյանքըդ մատնե՛լ ինքնահոսի՝ 
Ամենքի պես, 
Ամենքի հետ... 


17.IV.1957թ.

Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մի պահ մեծամտում եմ Պարույր Սևակ | Մի պահ մեծամտում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 14, 2019 Rating: 5
Технологии Blogger.