![](https://1.bp.blogspot.com/-eE_x5UMUvnY/V4JwELCQE2I/AAAAAAAAERY/BmlPjFtLGrgTm6oHnKx5F9NffR87HjFPgCPcBGAYYCw/s320/sevak-330x220.jpg)
Դու աղջիկ ես մի հասարակ
Եվ գերում ես՝ քո հմայքին
Ես անծանոթ, և անտեղյակ,
Անգետ խաղի ու քմայքի:
Օ, այնպես հեշտ, լավ է քեզ հետ,
Ես չեմ փնտրում խոսքեր հարուստ,
Որով գիտեն ոմանք շոյել,
Թեկուզ... առանց հավատալու:
Ոչ ջանք իզուր- սրամտել,
Ոչ կոմպլիմենտ- խոսքի շոյանք...
Ողջը այնպես հեշտ է, թեթև,
Հասկանալի և հասարակ:
Բայց... ափսոս որ դու ուշացար,
Ոչ, շտապել եմ ես իզուր...
-Քեզ նայելով անդարձ անցած
Պարզությունս եմ ցավով հիշում...
28.II.1958թ.
Մոսկվա
Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Դու աղջիկ ես մի հասարակ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 21, 2019 Rating:
![Պարույր Սևակ | Դու աղջիկ ես մի հասարակ](https://1.bp.blogspot.com/-eE_x5UMUvnY/V4JwELCQE2I/AAAAAAAAERY/BmlPjFtLGrgTm6oHnKx5F9NffR87HjFPgCPcBGAYYCw/s72-c/sevak-330x220.jpg)