Հայնրիխ Հայնե | Իմ արցունքից բուսնում են

Իմ արցունքից բուսնում են
Անուշաբույր շատ ծաղիկ,
Հառաչներըս դառնում են
Սոխակների դայլայլիկ։

Սիրի՛ր դու ինձ — քեզ պարգև
Տամ, իմ հոգյա՛կ, ծաղիկներ.
Պատուհանիդ առաջև
Անուշ երգեն սոխակներ։

Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյան

Հայնրիխ Հայնե | Իմ արցունքից բուսնում են Հայնրիխ Հայնե | Իմ արցունքից բուսնում են Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on ноября 11, 2019 Rating: 5
Технологии Blogger.